Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 02 մայիսի, 2026 թ.

«Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է»․ Արամ Վարդևանյան

81
Այսօր, 19:42
«Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է»․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․

«1) Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է:
2) Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, մարդասիրության ճգնաժամը հաղթահարվելու է։
3) Կալանքի գերակայությունը վերացվելու է, իրավունքի գերակայությունն անսակարկելի արժեք է լինելու;
4) Ուժեղ Հայաստանում ծայրահեղ աղքատ ընտանիքներին ամսական 150,000 դրամ աջակցություն պետք է ապահովվի Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից:
Ժամանակն է իշխանություն ընկալումից անցում կատարել ուժեղ առաջնորդության։
Իրավունքը պետք է գերակայի:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։
Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին։

«Հայաստանում

Նա մի օրինակ բերեց, օրերս մի դիմում է ներկայացրել դատարան, որպեսզի թույլ տան Սամվել Կարապետյանը հոր մահվան տարելիցին այցելի նրա շիրիմին։ Սակայն դատախազը առարկել է դիմումի դեմ, իսկ դատարանը մերժել է այն։

«Մարդասիրությունը որպես արժեք օրվա իշխանությունը չի ցանկանում գերակայող դիտարկել»,- տեսանյութում ընդգծել է փաստաբանը՝ հիշեցնելով, որ օրեր առաջ դատարանը Սամվել Կարապետյանին թույլ չտվեցին հոր մահվան տարելիցի օրն այցելի նրա շիրիմին։

Աղբյուրը`   Արամ Վարդևանյան