Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 02 մայիսի, 2026 թ.

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

76
Այսօր, 09:24
Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վերադարձնել, ավելի ճիշտ՝ Ալիևը, ըստ լուրերի, մտադիր է նման կերպ աջակցել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։
Սակայն խոսքն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերաբերում, այլ՝ մյուս գերիներին։

Մեր տեղեկություններով, Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ու ընկերները, այդուհանդերձ, շարունակում են ամեն ինչ անել Վարդանյանին ազատելու համար։

Հատկապես ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Բաքվում երեք տարի պատանդ պահվող Ռուբեն Վարդանյանի ազատության համար ԱՄՆ բարձրաստիճան այրերի հետ շարունակում է բանակցել։ Խոսքն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, Թրամփի աղջկա ամուսնու, ինչպես նաև՝ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդիի մասին է, հատկապես որը մտերիմ է Աֆեյանի հետ։

Պատմում են, որ Աֆեյանը համոզում է, որ այս անձինք ուղիղ դիմեն Ալիևին՝ չսպասելով, որ ՀՀ իշխանություններն իրենց լիազորեն դա անել, որը պաշտոնական հիմք կդառնար Ալիեւին դիմելու համար։

Ամիսներ առաջ գրել էինք, որ ՀՀ իշխանությունը հրաժարվել է նման լիզորագիր կամ դիմում փոխանցել ԱՄՆ իշխանություններին՝ գերիների հարցերով զբաղվելու համար»։