Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 01 մայիսի, 2026 թ.

«Վստա՞հ եք, որ ձեր շարքերում «կռիսներ» չկան»․ լրագրողը՝ Նարեկ Կարապետյանին

77
Այսօր, 16:42
«Վստա՞հ եք, որ ձեր շարքերում «կռիսներ» չկան»․ լրագրողը՝ Նարեկ Կարապետյանին

«Կուսակցության անդամների հետ կապված ձայնագրությունների ֆոնին ինձ մոտ հարց է առաջանում՝ վստա՞հ եք, որ ձեր շարքերում «կռիսներ» չկան, այսպես ասած՝ ներդրված մարդիկ չկան»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին։ «Ես վստահ եմ, որ մեր թիմակիցների մոտ 100 տոկոսը արդարացված, գաղափարական պայքարի մեջ է, քանի որ նրանցից շատերը ռիսկ ունեն գնան բանտեր, ազատվում են աշխատանքից, բայց դրանից հետո երկու անգամ ավելի մեծ ակտիվությամբ են պայքարում։ Թե 1, կամ 2-3 հոգի մարդ ԱԱԾ-ն կունենա, ինձ չի հետաքրքրում, դա ժամանակը ցույց կտա, մենք դրանից չենք նեղվում, ամեն համակարգում էլ կա»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանի ասուլիսը