Բաքուն բողոքի նոտա է հղել Ադրբեջանում ԵՄ դեսպանին
![]() Բաքվում Եվրոմիության դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպման ընթացքում դատապարտվել են ապրիլի 30-ի Եվրոխորհրդարանի բանաձևում «Ադրբեջանի դեմ անհիմն և կողմնակալ դրույթները», հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ «Եվրոխորհրդարանի մոտեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրոմիության միջև հարաբերությունների հեռանկարների վրա»։ Նախարարությունը նշում է, որ «բանաձևում հայ բնակիչների Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ պնդումները անհիմն են, և նման կոչերը համարժեք են Ադրբեջանի ներքին գործերին միջամտության»։ Նաև նշվում է, որ ռազմագերիների արձակման կոչերը «իրավական տեսանկյունից անընդունելի են»։ Հանդիպման ընթացքում եվրոպական կողմին կոչ է արվել ձեռնպահ մնալ նման քայլերից, որոնք վնաս են հասցնում Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կարգավորման գործընթացին։ Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում։ |

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
170Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
292Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
273Երեկ, 15:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
287Երեկ, 15:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
191Երեկ, 14:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
294Երեկ, 14:43
