Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 01 մայիսի, 2026 թ.

«Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր». Արմեն Պետրոսյան

150
Այսօր, 03:12
«Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր». Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի կողմից առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության՝ վերջին օրերի հիմնական քարոզչական ուղեգիծը միտված է Հայաստանի տարածքում տասից ավելի մզկիթների և հարյուրավոր գերեզմանոցների ոչնչացման վերաբերյալ մտացածին թեզի արհեստական ակտիվացմանը։
Ակնհայտ է, որ նման քարոզչական աղմուկը հայելային կերպով ակտիվացել է՝ ի հակակշիռ Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ եկեղեցիների ոչնչացման վերաբերյալ հայկական կողմից արձանագրված բազմաշերտ հրապարակային բարձրաձայնումների։
Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում բավականաչափ ուշագրավ ներդաշնակեցում է նկատվում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի քարոզչական միջոցառումների և պաշտոնական Բաքվի կողմից նաև հայկական հոգևոր և մշակութային կառույցների դեմ իրականացվող նպատակային զազրելի գործողությունների միջև։ Վերջին տարիներին ադրբեջանական կողմից նպատակային կերպով նախապատրաստվել են և առաջ են մղվում անհիմն և արհեստական թեզեր, որոնք, ըստ անհրաժեշտության, համակարգված և զանգվածային կերպով տարածվում են քարոզչական թիրախային գործողության համատեստում»։

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան