Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 25 ապրիլի, 2026 թ.

«Ես միշտ լինելու եմ Հայաստանի կողքին»․ Լորան Վոկյե

64
Երեկ, 23:54
«Ես միշտ լինելու եմ Հայաստանի կողքին»․ Լորան Վոկյե

Ֆրանսիացի խորհրդարանական Լորան Վոկյեն գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։ «Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։

Այսօր ավելի քան 100 000 հայեր ապրում են իրենց նախնիների հայրենիքից կտրված․ նրանց եկեղեցիները վերանվանվել են, գերեզմանատները՝ պղծվել, իսկ գյուղերը՝ ավերվել։

Երբ մենք պաշտպանում ենք Հայաստանը, մենք պաշտպանում ենք ավելին, քան պարզապես Հայաստանը։ Մենք պաշտպանում ենք քրիստոնյա ժողովրդի գոյության իրավունքը մի տարածաշրջանում, որտեղ այն փոքրամասնություն է։ Մենք պաշտպանում ենք ժողովրդավարությունը մոլեռանդությունից։ Ես միշտ լինելու եմ Հայաստանի կողքին»,- գրել է նա։