«8 տարի անց էլ չի ցանկանում գիտակցել, որ այսօրվա մեր բոլոր աղետների հիմքում ինքն է». Վարդան Հարությունյան
![]() Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն, Սերժ Սարգսյանը փոխում է Սահմանադրությունը, երկիրը դարձնում է պառլամենտական, ըստ էության, հարմարեցնում է այն սեփական իշխանավարումը երկարաձգելու-հավերժացնելու իր ծրագրերին, երկու ժամկետ կեղծված-գնված «ընտրությունների» միջոցով իշխանավոր լինելը քիչ համարելով՝ իրեն վարչապետ է կարգում, արժանանում է ժողովրդի համընդհանուր մերժմանը, բայց ութ տարի անց էլ չի գիտակցում կամ չի ցանկանում գիտակցել, որ այսօրվա մեր բոլոր աղետների հիմքում ինքն է։ Որովհետև սեփական իշխանությունը երկարաձգելու մոլուցքով տարված՝ հնարավորություն չտվեց, որ իրենից հետո ընտրություններ լինեն։ Իր անընդունելի քայլով/քայլերով նա մարդկանց հուսահատության գիրկը նետեց, ստիպեց, որ հրապարակ դուրս գան, որ առաջին պատահածի հետեւից գնան։ Նա չի գիտակցել կամ էլ չի ցանկանում գիտակցել, որ սեփական ցանկությամբ, սեփական ծրագրերից ելնելով երկրի Սահմանադրությունը փոխելն անընդունելի է, անթույլատրելի է։ Նա չի գիտակցել կամ էլ չի ցանկանում գիտակցել, որ երկրի զարգացումը, երկրի անվտանգությունը իշխանության փոխանցելիության մեջ է նաեւ։ Արդարացումներ է փնտրում։ Ասում է՝ «Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ»։ Անհասկանալի է, թե այս ողջ պատմության մեջ որտեղ է նրա «ճիշտը»»։ Աղբյուրը` Վարդան Հարությունյան |

«Ո՞վ է խմբագրել Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը և ո՞վ է նրա «ոխերիմ» ընկերը»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
1215:30
«Հիմա երևի առավոտից երեկո «Դոլյա վորովսկայան» է երգում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5215:18
«Պարզվեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, ընդ որում՝ ամենաանհաջող դաշնակցականը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7514:42
«Որ ասում են՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4014:30
«Լրագրողների վրա հարձակումը ռազմական հանցագործություն է»․ Լիբանանի վարչապետ
11514:26
«Մոմի փողերը նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվե՞ն, թե՞ եկեղեցու կարիքների համար են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6614:12
