«Պետք է «Զվարթնոց»-ում և սահմանային անցակետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Այն պահից, երբ կենսաչափական անձնագրերը ՀՀ-ում կսկսեն թողարկվել՝ պլյուս-մինուս մի քիչ կարճ ժամանակ, մենք պետք է «Զվարթնոց» օդանավակայանում և սահմանային անցման բոլոր կետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն, այսինքն՝ երբ ՀՀ քաղաքացին կենսաչափական անձնագիրը սկան է անում, և արդեն առանց որևէ սահմանապահ ծառայության հետ կոնտակտի ուղղակի ելումուտ է անում ՀՀ-ում»,-Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ համակարգը հնարավոր է ընդլայնել նաև այլ երկրներում, եթե երկկողմ պայմանագրերով երկրները համաձայնեն բազաների որոշակի փոխանակման, որպեսզի ՀՀ քաղաքացիների անձնագրերը ճանաչվեն նաև այլ երկրներում: «Կենսաչափական անձնագրերի կարևոր առանձնահատկություններից մեկն է, որ դրա կեղծման հավանականությունը, չեմ ուզում ասել՝ անհնար է, բայց տասնյակ անգամներով նվազում է»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս անձնագրերի ներդրումն էական դեր է ունենալու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում։ |

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
6209:38
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
4609:36
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
4809:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
3709:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
6109:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
17202:06
