«Վաղը մեր պահանջը լինելու է անհնազանդության կարգի․ արդեն ծայրահեղ վիճակ է»․ Միքայել Մարգարյան
![]() «Վաղը մեր պահանջը լինելու է անհնազանդության կարգի․ արդեն ծայրահեղ վիճակ է, որովհետև չի կարող այսպես շարունակվել»,- ԱԺ դիմաց 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման ու ԱԺ մեծ դահլիճում բաց հանդիպման պահանջով ակցիայի ժամանակ հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը։ «Մենք պահանջատեր ենք մեր խնդրին, և սա ոչ միայն 190 հոգու խնդիրն է, այլ ամբողջ հայության։ Մենք շարունակում ենք պնդել, որ իրենք պարտավոր են զեկույցը տրամադրել մեզ և պարտավոր են ներկա գտնվելու ԱԺ քննարկմանը։ Թող վաղը բաց լսումներ կազմակերպեն ծնողների և շահագրգիռ մարմինների հետ, հետո անցկացնեն փակ լսումներ»,- շարունակելով թեման՝ նշեց հասարակական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը։ Հիշեցնենք, որ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ջանքերով նախատեսվել է ապրիլի 23-ին ԱԺ-ում անցկացնել աշխատանքային քննարկում՝ 44-օրյայի զեկույցի վերաբերյալ, սակայն մերժել են տրամադրել ԱԺ գլխավոր դահլիճը՝ փոխարենն առաջարկելով 70 մասնակցի համար նախատեսված մեկ այլ դահլիճ։ |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:24
«Սա ոչ միայն հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը»․ Գևորգ Դանիելյան
13203:06
Ինչպե՞ս պաշտպանվել DDoS հարձակումներից, թվային «խցանումներից»
11000:48
«Օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ-ի Սենատ». Դանիել Իոաննիսյան
135Երեկ, 23:18
«Տառ առ տառ իրականացնում են օտարի պահանջները՝ կապված Հայ Եկեղեցու հետ». Հայր Հովհաննես Թորգոմյան
131Երեկ, 23:06
Երկարատև ջրանջատում Լոռու մարզում
150Երեկ, 23:00
