Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2026 թ.

«190 շահառու կա, բայց 70 մասնակցի համար նախատեսված դահլիճն են տրամադրում»․ բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց

82
Այսօր, 11:54
«190 շահառու կա, բայց 70 մասնակցի համար նախատեսված դահլիճն են տրամադրում»․ բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց

44-օրյա պատերազմում անհետ կորածների և զոհվածների հարազատները, հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցչներ բողոքի ակցիա են անցկացնում ԱԺ դիմաց՝ պահանջելով ընդլայնված քննարկում կազմակերպել՝ քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ զեկույցի հանրայնացման պահանջով բազմիցս ակցիաներ են կազմակերպվել, և անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ջանքերով նախատեսվել է ապրիլի 23-ին ԱԺ-ում անցկացնել աշխատանքային քննարկում, սակայն մերժել են տրամադրել ԱԺ գլխավոր դահլիճը՝ փոխարենն առաջարկելով 70 մասնակցի համար նախատեսված մեկ այլ դահլիճ։

«190 շահառու կա, ովքեր ուզում են իրենց հարցերն ուղղել պաշտոնյաներին, սակայն տրամադրում են 70 մասնակցի համար նախատեսված դահլիճը»,- լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Պահանջում ենք ընդլայնված քննարկում»․ ակցիա՝ ԱԺ-ի դիմաց