«Փաշինյանն ուզում է մարդկանց հետ չշփվի Կարապետյանը, իսկ ինքը կամերայի հետևը նրա մասին բամբասի»․ Նարեկ Կարապետյան
![]() «Մի մարդ, ով Ազգային ժողովում հերոսանում է, դուխ չի անում՝ երես առ երես հանդիպի Սամվել Կարապետյանի հետ»,- այս մասին դատարանի բակում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու որոշմանը։ «Ֆեյսբուքով, հեռուստատեսությամբ նա հոխորտում է, իրեն թույլ է տալիս արտահայտություններ, որ վայել չեն հավասարակշռված, ճիշտ հայ տղամարդուն, ու դրանից հետո երբ հայտնվում է մարդ, ով իրեն արժանի պատասխան է տալիս, վախենում է՝ երես առ երես հանդիպել նրա հետ, վախենում է, որ հայ ժողովուրդը կհանդիպի նրա հետ, վախենում է Կարապետյանից․․․ Ու այսօր դատարանը կատարել է այն, ինչի մասին երազել է Փաշինյանը՝ երեք ամիս երկարաձգել է Կարապետյանի տնային կալանքը։ մեզանից ուզում են խլել փոփոխության այլընտրանքը․․․ Փաշինյանն ուզում է չթողնել, որ մարդկանց հետ շփվի Կարապետյանը, ինքը կամերայի հետևը Կարապետյանի մասին ստեր է պատմի, բամբասի։ Եթե տղամարդավայել պայքարի է պատրաստ, ինչո՞ւ է փախնում։ |

«Սա Իրանի երկրորդ հաղթանակն է»․ Հենրիխ Դանիելյան
3709:42
Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում․ «Հրապարակ»
4809:18
Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանին դատի են տվել. «Հրապարակ»
4309:12
Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին․ «Հրապարակ»
3709:00
Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը՝ ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ»
8108:54
«Ինչո՞ւ է Քոչարյանն այս հարցում ևս խաբում իր ենթականերին ու մյուսներին». Սամվել Ֆարմանյան
19302:12
