«Խոստովանենք՝ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Եկեք ի վերջո խոստովանենք, որ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական, պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր, և մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, և ժողովուրդը այդ ծրագիրը մի կողմ է դրել և մեզ ավանդել է ուրիշ օրակարգ: Նրբությունն այն է, որ մենք հենց ժողովրդից սերող քաղաքական մեծամասնություն ենք: Մենք պորտալարով կապված ենք ժողովրդի հետ: Մենք չենք կարող այդ պատգամը չլսել, և այս սոցիալ-հոգեբանական փոփոխությունը ժողովուրդն է արել, պատվիրել, մենք էլ իրականացրել ենք»,- Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կբնորոշի Նիկոլ Փաշինյանը հաջորդ մանդատը, որը ՔՊ-ն առաջիկա ընտրություններին խնդրելու է ժողովրդից, Փաշինյանը նշեց․ «Մեր կարգախոսն է՝ «տե՛ր կանգնիր խաղաղությանը», և պետք է խաղաղության մանդատին տեր կանգնի, այն ի կատարումն հանձնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։ Նա նաև ընդգծեց, որ առաջիկա մանդատը պետք է լինի խաղաղության մանդատ, խաղաղությունը սովորական դարձնելու մանդատ և խաղաղությունը ինստիտուցիոնալ դարձնելու մանդատ: |

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
170Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
292Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
273Երեկ, 15:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
287Երեկ, 15:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
191Երեկ, 14:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
294Երեկ, 14:43
