Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 ապրիլի, 2026 թ.

«Չեղած խաղաղությունն է իր իշխանության միակ «նվաճումը»»․ Ոսկան Սարգսյան

68
Այսօր, 17:12
«Չեղած խաղաղությունն է իր իշխանության միակ «նվաճումը»»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեծ բլեֆ, որի անունը խաղաղություն է
Այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Վերջին տարիների ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ, բնականաբար, խաղաղությունը»։ Ո՞րն է նա համարում խաղաղություն, ա՞յն, որ Ադրեջանը չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, խաղաղության պայմանագիր չի կնքել, չի դադարեցրել հակահայկական քարոզչությունը, ՀՀ տարածքը համարում է «Արևմտյան Ադրբեջան», Բաքվում հայ գերիներին խոշտանգում, դատում են, Արցախում ավերում են հայկական հին կոթողները, Ստեփանակերտում եկեղեցի են քանդել, Հայաստանի սահմանագոտուց մեծ տարածք օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից, 2024 թվականին Կիրանցի հողերը միակողմանի կերպով հանձնելուց հետո, արդեն 2 տարի սահմանազատում չի կատարվում, Ադրբեջանի պահանջով փոխում են ՀՀ սահմանադրությունը։ Մեծ բլեֆ է, որի անունը խաղաղություն են դրել։ Ադրբեջանին ձեռնտու է, որ Նիկոլ Փաշինյանը կեղծ, չեղած խաղաղության քարոզով բթեցնի հայաստանցիների զգոնությունը։ Նիկոլ Փաշինյանը հազարավոր զոհերով պատերազմով հանձնել է Արցախը, առանց կռիվ ու կռվով հանձնել է ՀՀ սահմանագոտին, ձախողել է տնտեսական հեղափոխությունը, երկիրը գցել է պարտքի ու վարկի մեծ բեռի տակ, Հայաստանում աննախադեպ զարգացել են խաղամոլությունն ու թմրամոլությունը, երկրում իրավական բեսպրեդել է․ ուստի չեղած խաղաղությունն է իր իշխանության միակ «նվաճումը»»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան