Եվրոպական հանձնաժողովը հետաձգել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման առաջին տրանշերի տրամադրումը
![]() Եվրոպական հանձնաժողովը հետաձգել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման առաջին տրանշերի տրամադրման ծրագրերը մինչև 2026 թվականի երկրորդ կեսը, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Բալա Ույվարին։ Սա պատասխան էր այն հարցին, թե արդյոք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պարտությունը խորհրդարանական ընտրություններում թույլ կտա ապաշրջափակել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի տրամադրման բյուջետային և ռազմական ֆինանսավորման ծրագիրը, որը նախատեսված է 2026 և 2027 թվականների համար։ Ներկայում Հունգարիան և Սլովակիան դեռևս չեն հանել ծրագրի նկատմամբ իրենց վետոն։ Հունգարիան արգելափակում է Ուկրաինային տրամադրվող վարկը, քանի որ վերջինը խոչընդոտում է ռուսական նավթի տարանցմանը «Դրուժբա» խողովակաշարով։ Իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեղադրել է Օրբանին ԵՄ անդամ պետությունների միջև հավատարմության սկզբունքը խախտելու մեջ։ Ավելին, Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է Հունգարիայի վարչապետի կոնտակտային տվյալները տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին, եթե նա շարունակի արգելափակել վարկը։ Եվրոխորհրդարանը Զելենսկու սպառնալիքներն անվանել է «միջազգային սկանդալ» և մեղադրել Եվրոհանձնաժողովին ԵՄ անդամ չհանդիսացող պետությանն ավելի շատ պաշտպանելու մեջ, քան անդամ պետությանը։ |

«Բիզնեսները կապարակնքվել են. խնդիր չեք տեսնո՞ւմ, որ հարկ չեն գեներացնում»․ հարց՝ Էդուարդ Հակոբյանին (տեսանյութ)
016:06
«Ձեր կառավարությունը տարիներ շարունակ Ադրբեջա՞ն է ֆինանսավորել». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
12112:06
«Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումն իրականացվում է սովորական ռեժիմով»․ #Интерфакс
15011:37
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
10910:06
Բելառուսում արգելել են հայկական 7 տարվա հնեցմամբ «Արամե» կոնյակի վաճառքը
45130.10.2026, 16:07
Հաքերները Binance կրիպտոբորսայից 6,3 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ են գողացել
40430.10.2026, 13:06
