«Գերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ»․ Նաիրա Սուլթանյան
![]() «Գիտեմ, որ հումանիտար հարցերի քննարկումը մեր հասարակության ուշադրության կենտրոնում է, ուստի ասեմ, որ շատ անկաշկանդ զրույց ենք ունեցել այս հարցերի շուրջ»,- Ադրբեջան մեկնած Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ հայտնեց իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։ «Մենք ոչ մեկ անգամ խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին, հերթական անգամ շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել և պիտի այս հարցերը լուծվեն, որպեսզի պրոցեսի առաջընթացը երաշխավորված լինի։ Բարձրացրել ենք նաև անհետ կորածների խնդիրը, հայտնել ենք մտահոգություն, որ այս հանձնաժողովի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում»,- նշել է նա՝ հավելելով, որ ադրբեջանական կողմն էլ իր հերթին բարձրացրել է իրենց հուզող հարցերը՝ ականների պայթունի արդյունքում վնասված, զոհված անձնաց հարցը և 90-ականներին անհետ կորածների հարցը։ Հիշեցնենք՝ ՀՀ քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ նախորդ շաբաթ մեկնել էին Ադրբեջան: |

«Իրանը «ամենախիստ ձևով» կկանխի ռազմանավերի՝ Հորմուզի նեղուցով անցնելու ցանկացած փորձ». ԻՀՊԿ
6609:45
Իսլամաբադում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը
7309:28
«Հիշեք այս դրվագն ու Մակրոնի մատը»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
8009:06
«Իրանը պահանջել է տեքստերում օգտագործել բացառապես Պարսից ծոց անվանումը»․ Վարդան Ոսկանյան
11401:12
«Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն վերընտրվեն, մեր վանքերը հանձնելու են ադրբեջանցիներին»․ Ոսկան Սարգսյան
10800:06
Իրանը և ԱՄՆ-ը այսօր բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն
194Երեկ, 23:21
