Իրանը հերքել է բանակցությունների ձախողման ամերիկյան վարկածը
![]() Այն պնդումները, թե Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցություններն անարդյունք են ավարտվել Թեհրանի՝ միջուկային զենք ձեռք բերելու ցանկության պատճառով, իրականությանը չեն համապատասխանում, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով իրանցի անանուն պաշտոնյայի։ «Սա ճիշտ չէ։ Իրանի դիրքորոշումը հստակ է։ Իրանը չի ձգտում միջուկային զենքի, բայց իրավունք ունի օգտագործելու միջուկային էներգիան խաղաղ նպատակներով։ Այս իրավունքն անվիճելի է և չի կարող մերժվել»,- ասել է իրանցի պաշտոնյան։ Նա նաև պնդել է, որ Թեհրանը պատրաստ է սահմանափակել իր միջուկային գործունեությունը, այդ թվում՝ միջուկային նյութերի հարստացման մակարդակը՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումների մաս։ Սակայն նա չի մանրամասնել, թե ինչու Իրան-ԱՄՆ բանակցությունները չեն հանգեցրել համաձայնության։ Կիրակի օրն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգթոնը և Թեհրանը չեն կարողացել համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Իրենց հերթին, երկու պակիստանցի պաշտոնյաներ Associated Press-ին ասել են, որ չնայած բանակցությունները չեն հանգեցրել համաձայնության, դրանք դեռևս դրական առաջին քայլ են և չպետք է որակվեն՝ որպես «ձախողում»։ Գործակալության զրուցակիցները բացատրել են, որ դիվանագիտությունն աստիճանական գործընթաց է, և որ կողմերին երկխոսության միջոցով հաջողվել է «վերաբացել դիվանագիտական ուղիները»։ Իր հերթին, Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին, որը միջնորդել է ԱՄՆ-Իրան բանակցությունները, կոչ է արել նրանց «ցավոտ զիջումների գնալ»՝ ռազմական գործողություններից խուսափելու համար փոխզիջման հասնելու համար։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
