Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 11 ապրիլի, 2026 թ.

«Փաստորեն, Ալիևը ճիշտ էր ասում»․ Էրիկ Բեգլարյան

84
Այսօր, 14:24
«Փաստորեն, Ալիևը ճիշտ էր ասում»․ Էրիկ Բեգլարյան

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդը որքան պետք է վախեցած ու ցինիկ լինի, որ, ճանաչելով Արցախի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս, դրանից հետո հրաժարվի սեփական ազգին օգնության հասնելուց և նրանց թողնի սպանդի վտանգի տակ, իսկ հետո հայտարարի՝ «փախել եք, ճողոպրել եք»։
Նման մարդը պետք է համոզված լինի, որ իր ազգի մեծ մասը ևս իր նման վախեցած է, և նման քաղաքականությամբ ինքը ձեռք կբերի միայն դիվիդենտներ ու աթոռ, բայց երբեք՝ հարգանք և արժանապատվություն։
Փաստորեն, Ալիևը, ըստ էության, ճիշտ էր ասում, երբ 2021 թվականի ընտրություններից հետո հայտարարեց, որ պետք չէ Նիկոլ Փաշինյանին կապիտուլյանտ համարել, քանի որ, եթե դա այդպես է, ապա հայ ազգի մեծ մասը, կրկին ընտրելով նրան, փաստացի ընդունել է կապիտուլյացիան և նույն կերպ դարձել է կապիտուլյանտ։
Սակայն ցանկացած քաղաքական շահ ժամանակավոր է, մինչդեռ ժողովրդի հիշողությունը, ազգային արժանապատվությունը և պատմության դատաստանը մնում են երկար տարիներ»։

Աղբյուրը`   Էրիկ Բեգլարյան