Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 28 մարտի, 2026 թ.

«Ապահովագրական ընկերությունները սկսել են «յուղ վառել»»․ Կարեն Հեքիմյան

71
Այսօր, 16:48
«Ապահովագրական ընկերությունները սկսել են «յուղ վառել»»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապահովագրական ընկերությունները սկսել են «յուղ վառել»:
Այս պատմությունը տևում է 4-5 ամիս: Մի քանի ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթար է եղել: Ընդ որում, ավտոմեքենաներից մեկի վարորդն ընդհանրապես ապահովագրություն չուներ: Սկզբից՝ շուրջ 2 ամիս, գործը ոստիկանությունում էր, հետո սկսվեց շրջապտույտը:
Սկզբից՝ տուժած վարորդին որոշվեց փոխհատուցել 1.8 միլիոն դրամ, այնուհետև փոխհատուցման արժեքն իջեցվեց մինչև 600 000, հետո՝ 500 000 դրամ այն դեպքում, երբ միայն վնասված ավտոմատ փոխանցման տուփի արժեքը շուրջ 550 000 դրամ է:
Պատմության վերջը չի երևում: Չէի ցանկանում սևեռնել միայն Նաիրի Ինշուրանսի վրա, քանզի գիտակցում եմ, որ մնացածներն էապես չեն տարբերվում դրանից: Անհասկանալի է նաև Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի և ՀՀ ներքին գործերի նախարարության դերը:
Ի՞նչ իմաստ ունի ոստիկանության շուրջ 2 ամիս տևողությամբ վարույթը, այդ ի՞նչ «փորձագետներ» են, որոնց «գնահատումը» տատանվում է 500 000-1 800 000 ՀՀ դրամի սահմաններում, ինչու է սովորական ապահովագրական գործը տևում 4-5 ամիս: Ի վերջո, ինչու պետք է տուժած վարորդը չկարողանա վարել իր ավտոմեքենան, նյարդայնանալ, կորցնել առողջությունը:
Ժամանակին Քոչարյան Ռոբերտն ասաց, որ հոկտեմբերի 27-ի դեպքի բացահայտումը «ուչաստկովու գործ է»: Պարադոքս է, որ Քոչարյանի հետ փոխկապակցված Նաիրի Ինշուրանսի մասնագետների շարքում «ուչաստկովի» չկա»։

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան