ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը տեղեկացրել է. «Դիմել ենք ՍԴ՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը: Մասնավորապես վիճարկում ենք օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 27-րդ հոդվածի 9-րդ մասի, 44-րդ հոդվածի 13-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասի, 29-րդ, 45-րդ, 78-րդ և 86-րդ հոդվածներին։ Արդյոք համապատասխանու՞մ են Սահմանադրությանը – 25-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը, որով բացառապես հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նախատեսված լինելու դեպքում է թույլատրում բուհի և գիտական կազմակերպության տարածքներում մասնագիտական միավորումների, մասնագիտական միջազգային միավորումների մասնաճյուղերի, ուսանողական ինքնակառավարման կառույցների, մշակութային, մարզական միավորումների կամ արհեստակցական միությունների գործունեությունը, – 25-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթը, որը արգելում է կրթության և գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների և միավորումների գործունեությունը բուհի և գիտական կազմակերպության տարածքում։ – 27-րդ հոդվածի 9-րդ մասի այն դրույթը, որով 65 տարին լրանալուց հետո հանրային գիտական կազմակերպության տնօրենի լիազորությունների դադարեցում է նախատեսվում, – 44-րդ հոդվածի 13-րդ մասի այն դրույթը, որը գրեթե բացառում է Ակադեմիական քաղաքից դուրս համալսարանների և կամ դրանց մասնաճյուղերի առկայությունը։ Օրենքը համակարգային հարված է Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտին։ Այն չի ներառել ոլորտի առաջատար ներկայացուցիչների բազմաթիվ առաջարկություններ։ Լուծարվել և կազմաքանդվել է Գիտությունների ազգային ակադեմիան՝ այն դարձնելով խորհրդատվական մարմին։ Մարզային բուհերի ապագան մեծ հարցականի տակ է։ Սահմանափակված են բուհերի ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները»։ Աղբյուրը` Լիլիթ Գալստյան |

«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
7201:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
9700:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
93Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
63Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
65Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
100Երեկ, 22:12
