Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կբարձրանա
![]() Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 16-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին կդիտվի մերկասառույց։ Երևան քաղաքում՝ Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 20-ին սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում՝ Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։ Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։ |

«Նիկոլ Փաշինյանը նոր թակարդներ է լարել հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ». Նաիրի Հոխիկյան
3321:06
Facebook-ում տարօրինակ սխալ է ի հայտ եկել. վերբեռնվող լուսանկարները սև ու սպիտակ են դառնում
7120:47
«Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6820:12
Իրանը նախապայման է առաջ քաշել բանակցություններից առաջ
10919:23
Նիկոլ Փաշինյանը «Վարչաբենդ»-ի հետ ելույթ կունենա նաև Հանրապետության հրապակում
11319:06
Էստոնիան, Լատվիան և Լիտվան արգելել են Ֆիցոյին Մոսկվա գնալ իրենց օդային տարածքով
15818:44


