«Ամուսինս այդ քայլին չէր գնա, նա անմեղ է». Ժենյա Տերչանյան
![]() «Ամուսինս՝ Արթուր Տերչանյանը բեռնատարի վարորդ էր՝ Վրաստանից Ռուսաստան բեռներ էր տեղափոխում: Նա ճանապարհը հատել է օրինական՝ Վրաստան-Հայաստան-Ռուսաստան միջպետական ճանապարհներով: Բեռը հասցրել է նշված կետ: Վրաստան վերադառնալու ճանապարհին 3 օր սպասել է Լարսի անցակետում, հետո իմացել է դեպքի մասին, իրեն կանչել են ոստիկանություն»,- «Մեդիա կենտրոն»-ում ասել է 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի պայթեցման գործում մեղադրվող Արթուր Տերչանյանի կինը՝ Ժենյա Տերչանյանը: «Ես, իրեն լավ ճանաչելով, վստահ եմ, որ ամուսինս այդ քայլին չէր գնա: Նա չէր վտանգի իր, իր ընտանիքի կյանքն ու ապագան: Վստահ եմ, որ ինքն անմեղ է»,- հավելել է նա: Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա բեռնատար էր պայթեցվել, որի հետևանքով 3 մարդ էր զոհվել: ՌԴ-ն դա որակել էր ահաբեկչություն: Գործով ձերբակալվել էր 8 անձ, այդ թվում՝ ՀՀ 3 քաղաքացի: 2025 թվականի նոյեմբերի 27-ին ՌԴ-ի անունից կայացվել էր դատավճիռ՝ մեղադրյալները դատապարտվել էին ցմահ ազատազրկման, այդ թվում՝ Արթուր Տերչյանյանն ու ՀՀ ևս 2 քաղաքացի: |

«Ահազանգեր եմ ստացել՝ WhatsApp-ով խաբեությամբ պահանջում են բանկային քարտերի տվյալներ»․ Ռոման Երիցյան
5221:18
«Եվրոպան ինքնաոչնչանում է». Դոնալդ Թրամփ
7121:09
«Տնային կալանքի դեմ էլ ենք առարկելու»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4620:54
«Առաջադրել են մեղադրանք․ խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի»․ Արմեն Ֆերոյան (տեսանյութ)
5820:48
Խուզարկություններ են անցկացվել Ելիսեյան պալատում
10320:43
«Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9420:42
