«2025թ․ 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»․ ՔԿ
![]() ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական վարույթ (2024-ին՝ 444), որից 158-ը փոխանցվել է 2024 թվականից: Հաշվետու ժամանակահատվածում 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 60 քրեական վարույթ՝ 78 անձի վերաբերյալ), 1-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 177-ը կարճվել է (2024-ին՝ 163), որից 119-ը՝ ռեաբիլիտացնող (2024-ին՝ 67), իսկ 58-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 96), 5 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 4), 35-ը՝ միացվել է (2024-ին՝ 27), 30-ը՝ հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 45), 136-ը փոխանցվել է 2026 թվական (2025-ին՝ 145): Դատարան ուղարկված 78 քրեական վարույթից 5-ը քննվել է սպանության, 1-ը՝ սպանության նախապատրաստության, 2-ը՝ սպանության փորձի, 11-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 4-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 7-ը՝ կողոպուտի, 1-ը՝ գողության, 2-ը՝ շորթման, 7-ը՝ խուլիգանության, 12-ը՝ զենքի, զինամթերքի օրինական շրջանառության դեմ ուղղված, 6-ը՝ թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված, 20-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով 2025 թվականի ընթացքում 62 միջնորդագիր է ներկայացվել»։ Աղբյուրը` ՀՀ քննչական կոմիտե |

Մաhացած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձվել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու
88Երեկ, 12:02
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին
379Երեկ, 11:24
«Զգուշացե՛ք կեղծ առաջարկներից»․ ՆԳՆ
19513.07.2026, 16:18
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
16713.07.2026, 16:06
Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
11813.07.2026, 15:54
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
14013.07.2026, 15:18
