Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 մարտի, 2026 թ.

«Ո՞ւմ էին խանգարել Սարալանջի ազատ տարածքում տասնյակ ստվերառատ, չորադիմացկուն ծառերը». Քրիստինա Վարդանյան

74
Այսօր, 18:18
«Ո՞ւմ էին խանգարել Սարալանջի ազատ տարածքում տասնյակ ստվերառատ, չորադիմացկուն ծառերը». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով ու լուսանկարներով. «Լավ, էս ծառասպանդի պատճառը ո՞րն է, ո՞ւմ են խանգարել Սարալանջի ազատ տարածքում տասնյակ ստվերառատ, չորադիմացկուն ծառերը… Եթե ինվազիվից եք վախեցել, ասեմ, որ լեյկոզն ու մանկական ասթման ավելի ակտուալ են և ամեն հատած ծառից ավելի են մոտենում։ Նույնիսկ գիտելիք չունեք, որ ինվազիվը բնական անտառների համար է խնդիր, իսկ Երևանում բնական անտառը բետոնից շենքերն են.. Մարդ ապշում է թշնամանքի այս ծավալից… Հենց հիմա եմ նկարել, ոչ մի ուղեկցող փաստաթուղթ չունեն, տարածքը արագ լքեցին։
Չգիտեմ՝ ինչպես օգնել քաղաքին և երևանցուն»: