Ֆրանսիան «պաշտպանական առաքելություն» կուղարկի Հորմուզի նեղուց
![]() Ֆրանսիան, իր դաշնակիցների հետ միասին, պատրաստում է «պաշտպանական առաքելություն»՝ Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկությունը վերականգնելու համար, որը փակ է ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սկսվելուց ի վեր: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը գտնվում է Կիպրոսում, հաղորդում է BFM TV-ն։ «Մենք ներկայում եվրոպական և ոչ եվրոպական գործընկերների հետ միասին պատրաստում ենք պաշտպանական առաքելություն, որը նախատեսված է հակամարտության ամենաթեժ փուլի ավարտից հետո հնարավորինս շուտ կոնտեյներային նավերի և տանկերների ուղեկցություն ապահովելու համար՝ Հորմուզի նեղուցը աստիճանաբար վերաբացնելու համար»,- ասել է Մակրոնը Պաֆոսում կայացած մամուլի ասուլիսում։ Նախագահը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան ևս երկու ֆրեգատ կներգրավի ԵՄ երկրների կողմից Կարմիր ծովում 2024 թվականից սկսած իրականացվող գործողությանը: Սա ֆրանսիական ներկայությունը հասցնում է ութ ֆրեգատի, երկու դեսանտային գրոհային նավի և «Շառլ դը Գոլ» ավիակրի, որը ներկայումս տեղակայված է Կրետեի ափերի մոտ։ Խոսքն «Ասպիդես» ռազմածովային առաքելության մասին է, որը ԵՄ երկրներն սկսել են 2024 թվականի փետրվարին՝ Կարմիր ծովում առևտրային նավերը հութիների հարձակումներից պաշտպանելու համար։ Առաքելությունն ապահովում է նավարկության անվտանգությունը, ուղեկցում է նավերը և ունի պաշտպանական նպատակներով ուժ կիրառելու մանդատ։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
