ԱՄՆ-ն Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք է տեղափոխում Patriot համակարգեր
![]() Հարավային Կորեայում տեղակայված ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային մարտկոցներից մի քանիսը վերաբաշխվել են Մերձավոր Արևելք՝ տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով, հաղորդում է հարավկորեական TV Chosun հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ «Մեր տեղեկությունների համաձայն՝ Patriot-ի որոշ մարտկոցներ արդեն վերաբաշխվել են Մերձավոր Արևելքում։ Որքանով մենք գիտենք, Սոնգջու բազայից THAAD-ի որոշ ուժեր նույնպես մասնակցել են վերաբաշխմանը»,- TV Chosun-ին ասել է ռազմական անվտանգության իրավիճակին ծանոթ աղբյուրը։ Հեռուստաալիքի հարցմանն ի պատասխան՝ Հարավային Կորեայում ԱՄՆ-ի հրամանատարությունը հայտարարել է, որ չի կարող հաստատել հակաօդային պաշտպանության համակարգերի տեղաշարժի մասին տեղեկատվությունը և ընդգծել է, որ կենտրոնացած է Կորեական թերակղզում մարտական պատրաստվածության պահպանման վրա։ Հարավկորեական զինվորականները նշել են դաշնակիցների պաշտպանության դիմադրողականությունը։ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության խոսնակ Ջոնգ Բիտ-նան հայտարարել է, որ Սեուլը և Վաշինգթոնը «մշտապես սերտ համագործակցություն են պահպանում՝ անվտանգության ոլորտում ցանկացած բացթողում կանխելու համար»։ Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, Patriot համակարգերի մի մասի հնարավոր տեղակայումն էական ազդեցություն չի ունենա երկրի պաշտպանության վրա։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
