«Զոնդաժ են անում, որ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանը ճանապարհներ տրամադրի Ադրբեջանին». Նարեկ Գալստյան
![]() Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրային ՀԸ-ում այս պահին իշխանական պրոպագանդիստները զոնդաժ են անում, որ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանը ճանապարհներ տրամադրի Ադրբեջանին Նախիջևան բեռներ ուղարկելու համար: Ու սա այն դեպքում, երբ Հայաստանի սահմանային հատվածներն օկուպացված են թշնամու կողմից, Բաքվի բանտերում շարունակում են գտնվել հայ գերիներ: Ի՞նչ եք կարծում, քպ-ական իշխանությունը, եթե/երբ տրամադրի ճանապարհ Ադրբեջանին, կկարողանա՞ դրա դիմաց հասնել Հայաստանի ինքնիշխան տարածքի թեկուզ մեկ մետր դեօկուպացիային, կկարողանա՞ հետ բերել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը… Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այս ստորացուցիչ քայլը կներկայացվի՝ իբրև «աննախադեպ ինքնիշխանություն», դեօկուպացիայի մասով կհնչեն սահմանազատման հայտնի կռուտիտները (Կիրանցի հարակից տարածքները հանձնելուց արդեն երկու տարի է անցել, փոխարենը дырку от бублика ենք ստացել), գերիների մասով էլ խորիմաստ դեմքով կասեն, թե աշխատում ենք, մի խանգարեք»: Աղբյուրը` Նարեկ Գալստյան |

«Արցախի տարածքը պետք էին Իրանի դեմ գործողությունների համար». Արամ Գևորգյան
1511:18
«Սիրելի կանայք, դուք մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում». Ռոբերտ Քոչարյան
6410:54
«Մեծ և ամենակուլ պատերազմը Հայաստանի դռանն է». Հայկ Մարտիրոսյան
8410:24
Քուվեյթի մայրաքաղաքում իրանական հարվածից հետո երկնաքեր է բռնկվել (տեսանյութ)
8810:21
Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի տարբեր շրջաններում գտնվող երեք նավթահանքերի վրա (տեսանյութ)
11410:09
«Այսօրվա անկայուն աշխարհում շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին». Գարեգին Բ
8509:48
