«Թուրքիան կարող է զորք մտցնել Իրանի հյուսիս-արևմտյան քրդաբնակ շրջաններ». Տիգրան Դավուդյան
![]() Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրքերը մինչ այժմ 9 անգամ պատերազմել են Իրանի դեմ։ Վերջինը տեղի է ունեցել 1918 թ. առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ թուրքական զորքը ներխուժեց Սալմաստ, Խոյ և Ուրմիա գավառներ, կատարեց տեղի բնակիչների՝ այս թվում նաև հայերի սպանդ։ Նախորդ պատերազմները տեղի են ունեցել 1514 թ. (Չալդրանի ճակատամարտ),1532֊1555 թ., 1578֊1590 թ., 1601֊1605 թ. (Շահ Աբբասի ժամանակ), 1723֊1727 թ., 1730֊1746 (Նադիր Շահի ժամանակ), 1775 թ. (Քյարիմ Խան Զանդի ժամանակ) և 1821֊1823 թ. (Ղաջարների ժամանակ)։ Արդեն մեկ շաբաթ է, որ Թուրքիայի ղեկավարները ակնարկելով Իրանի շուրջ ընթացող լարվածության և Իրանի քուրդերի ակտիվացման, հայտարարում են, որ իրենք պատրաստ են ամեն կերպով պաշտպանել իրենց իրավունքները։ Դատելով Սիրիա կատարած իրենց ներխուժման օրինակից, որ դարձյալ հիմնավորում են անվտանգային նկատառումներով, կարելի է ենթադրել, որ Իրանում անկայուն վիճակ տիրելու դեպքում, Թուրքիան կարող է զորք մտցնել Իրանի հյուսիս֊արևմտյան շրջանների քրդաբնակ շրջաններ։ Պետք է ի մտի ունենալ նաև Նախիջևանի ռմբահարման դեպքը։ Իրանում իսրայելա֊ամերիկյան տանդեմի հաղթանակի դեպքում, կավելանա Իսրայելի կշիռը, իսկ Թուրքիան մասամբ կկորցնի իր կարևորությունը»։ Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

«Արցախի տարածքը պետք էին Իրանի դեմ գործողությունների համար». Արամ Գևորգյան
1511:18
«Սիրելի կանայք, դուք մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում». Ռոբերտ Քոչարյան
6410:54
«Մեծ և ամենակուլ պատերազմը Հայաստանի դռանն է». Հայկ Մարտիրոսյան
8410:24
Քուվեյթի մայրաքաղաքում իրանական հարվածից հետո երկնաքեր է բռնկվել (տեսանյութ)
8810:21
Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի տարբեր շրջաններում գտնվող երեք նավթահանքերի վրա (տեսանյութ)
11410:09
«Այսօրվա անկայուն աշխարհում շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին». Գարեգին Բ
8509:48
