ՀԷՑ-ի մասնաճյուղի էլցանցի պետն ու այլ պաշտոնյաներ մեղադրվում են կաշառք ստանալու մեջ
![]() ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2006-2025 թվականների ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության մասնաճյուղերից մեկի էլեկտրական ցանցի պետի պաշտոնը զբաղեցրած անձը խմբի կազմում, իրեն վերահապահված լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ընկերությանը պատճառել է 1.289.980 ՀՀ դրամի վնաս, ինչպես նաև ապօրինի անգործության համար ստացել կաշառք: Մասնավորապես՝ ՀԷՑ պաշտոնատար անձը, նույն մասնաճյուղի էլեկտրական ցանցի աշխատակիցների և քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, 2024 թվականին կազմակերպել է վերջինիս պատկանող շինության ապօրինի էլեկտրամատակարարման ապահովման գործընթացը, այն է՝ քաղաքացու կողմից ՌԴ-ից բերված այլապատկան հաշվառքային սարքը տեղադրել է նրան պատկանող շինության մոտ գտնվող հենասյան վրա, այն ապօրինի միացրել եռաֆազ հոսանքի լարմանը: Աղբյուրը` Հակակոռուպցիոն կոմիտե |

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
168Երեկ, 08:30
Թրամփն Սպիտակ տանը գաղտնի խորհրդակցության է կանչել ուժային կառույցների ղեկավարներին
423Երեկ, 01:12
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չի համապատասխանում երկրի ազգային շահերին. ՌԴ ԱԳՆ
28626.08.2026, 20:06
Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել
11526.08.2026, 09:54
«Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները»․ ՏԿԵՆ
10525.08.2026, 15:36
Քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ
9825.08.2026, 15:20
