40 հազար ԱՄՆ դոլար՝ սրտիկների և թմբուկների հարվածների համար. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության, ինչպես նաև գործարար նվիրատուների վրա։ Պարզեցինք, որ 16 մլն դրամից ավել է ծախսվել այդ շոու-երեկոյի վրա։ Մինչ այդ լրագրողական հետաքննության շրջանակում կապ հաստատեցինք Palladium Hall-ի հետ՝ չներկայանալով որպես լրագրող, և պարզեցինք սրահում միջոցառում անցկացնելու սակագները։ Մասնավորապես, մինչև 500 անձի համար նախատեսված սրահի դեպքում մեկ մասնակցի արժեքը սկսվում է 27 հազար դրամից։ Այս հաշվարկով միայն սրահի սպասարկման արժեքը կարող է կազմել մոտ 13,5 մլն դրամ։ Բացի այդ, սրահում երաժշտական գործիքների օգտագործման համար սահմանված է առանձին վճար՝ 600 հազար դրամ՝ անկախ նրանից, թե խումբը ով է ներկայացնում։ Սրահում առկա 18 հոգանոց երաժշտական խմբի ծառայության արժեքը կազմում է ևս 1 մլն դրամ, որի համար ևս վճարելը պարտադիր է։ Այսպիսով՝ միայն երաժշտական ապահովման համար անհրաժեշտ է շուրջ 1,6 մլն դրամ։ Միասին դարձավ 15,1 մլն դրամ կամ մոտ 40 հազար ԱՄՆ դոլար՝ մոտ 500 մասնակցի դեպքում։ Այս արժեքն իր մեջ ներառում է բարձր կարգի օղի, մրգեր, զովացուցիչ ըմպելիքներ, 10 տարեկան «Ախթամար» կոնյակ, 4 տեսակի աղցան, 2 տեսակի տաք ուտեստ, նախուտեստներ։ Եթե համեմատենք Նիկոլ Փաշինյանի բենդի ծախսած թիվը, պետք է նկատենք, որ այն միաժամանակ կարող էր ծածկել մոտ 300 մարդու մեկ ամսվա միջինը։ Բայց քանի որ կարող է Փաշինյանը մեկ օրում մոտ 40 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար ստանալ ՀՀ պետբյուջեից, ուրեմն օրինաչափ է, որ մեկ օրվա խնջույքի համար 21,7 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում կարող է վարչապետը ծախսել»։ |

«Արցախի տարածքը պետք էին Իրանի դեմ գործողությունների համար». Արամ Գևորգյան
1511:18
«Սիրելի կանայք, դուք մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում». Ռոբերտ Քոչարյան
6410:54
«Մեծ և ամենակուլ պատերազմը Հայաստանի դռանն է». Հայկ Մարտիրոսյան
8410:24
Քուվեյթի մայրաքաղաքում իրանական հարվածից հետո երկնաքեր է բռնկվել (տեսանյութ)
8810:21
Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի տարբեր շրջաններում գտնվող երեք նավթահանքերի վրա (տեսանյութ)
11410:09
«Այսօրվա անկայուն աշխարհում շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին». Գարեգին Բ
8509:48
