Մեկ կալանավորի սնունդը 1113 դրամ արժե, բայց տնից են բանտեր հաց տանում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական գնումների կայքից տեղեկանում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը «Արփինե Կարապետյան» ԱՁ-ի հետ 1 մլրդ 241 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել։ Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար պատրաստված սննդի տրամադրումն իրականացվում է՝ համաձայն նախօրոք երկկողմանի հաստատված ճաշացանկի և այլն։ Հարկ է նշել, որ ըստ պայմանագրի՝ քրեակատարողական հիմնարկներում նախաճաշի հանձնման ժամը 07:30-ն է, ճաշինը՝ 12:30-ը, ընթրիքինը՝ 17:30-ը։ Պայմանագրով սահմանվում է, որ կատարողը պարտավոր է սպասարկել 3000 մարդու, որոնց մեկ օրվա ուտելիքի արժեքը, ըստ պայմանագրում արված հաշվարկի, 1113 դրամ է։ Այսինքն՝ 1 դատապարտյալի 1 օրվա սնունդը 1113 դրամ է կազմում, որի որակից դատապարտյալների և կալանավորների հարազատների մեծ մասը խիստ դժգոհ է։ Իսկ մեր լրագրողները տարբեր ՔԿՀ-ների մուտքերի մոտ սննդամթերքի հանձնման մեծ հերթեր են արձանագրել։ Սա ենթադրել է տալիս, որ պետության միջոցներով ֆինանսավորվող սննդամթերքը, մեծ հաշվով, «ուտելու բան չի»»։ |

««Խոր Վիրապ» արգելավայրին հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է»․ ՇՄՆ
10601:00
Փորձել են հրկիզել ԱԱԾ շենքը (տեսանյութ)
100Երեկ, 23:48
Պայթյուններ՝ Իրանում (տեսանյութ)
162Երեկ, 23:45
Արամ Ա-ի գլխավորությամբ հրատապ նիստ է անցկացվել
86Երեկ, 23:00
«Ըստ ԿԳՄՍ-ի՝ դպրոցներին գրություն չի ուղարկվել «Փառքի անկյունը» հեռացնելու վերաբերյալ»․ Նաիրի Հոխիկյան
135Երեկ, 21:06
«Իրանում դպրոցի վրա հարձակումը իրականացվել է ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան բազայից». ԻՀՊԿ
191Երեկ, 20:51
