ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ
![]() ԱՄՆ-ում ուժեղ ձնաբքի պատճառով մահացել է առնվազն 51 մարդ։ Նրանցից 10-ը սառել է Նյու Յորքի փողոցներում, հաղորդում է NBC-ն։ Մոտ 72 միլիոն բնակիչների համար տրվել է ուժեղ ցրտի և տեղումների մասին նախազգուշացում։ Արկանզասից մինչև Նոր Անգլիա տեղացել է առնվազն 30 սմ ձյուն, որից ավելի քան 50 սմ-ը գրանցվել է Փիթսբուրգում։ Ձյունը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների պատճառ է դարձել. երեքշաբթի կեսօրին ավելի քան 500,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հատկապես Թենեսիում։ Եղանակի պատճառով չեղարկվել է առնվազն 2,190 չվերթ։ Օդերևութաբանները կանխատեսում են ձյան շարունակական տեղումներ։ Նյու Յորք նահանգի Տագ Հիլլում սպասվում է մինչև 40 սմ ձյուն, և ջերմաստիճանը կարող է իջնել զրոյից ցածր նույնիսկ հարավային շրջաններում, այդ թվում՝ Մայամիում։ Ձնաբքերը մոլեգնում են ոչ միայն Միացյալ Նահանգներում։ Հունվարի 26-ից Մոսկվայում ուժեղ ձյուն է տեղում։ Ձնաբքերը հանգեցրել են չվերթների ուշացումների, իսկ մայրաքաղաքի ճանապարհներին առաջացել են 10 բալ խցանումներ են։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
