«Հայրենակործանները մտել են մի թեմայի մեջ, որտեղ իրենք «ոտաբոբիկ» են ու «մերկ»». Րաֆֆի Ասլանյան
![]() Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքան էլ տարօրինակ է, գերազանցապես դասալիքներից բաղկացած ՀՀ իշխանության ներկայացուցիչներն ու քարոզիչներն այլ հայրենակիցների՝ բանակում ծառայած չլինելը վերջին օրերին դարձրել են «մատի փաթաթան»։ Բանակում ծառայած լինել-չլինելը դեռևս ոչինչ չի նշանակում, պետք է հասկանալ, թե մարդն ինչո՞ւ չի ծառայել, օրինակ՝ եթե կյանքն իսկապես գիտությանը, կրթությանն է տվել, ունի իրական գիտական նվաճումներ, աստիճաններ, կոչումներ, ապա դա ևս հայրենիքին ծառայելու մի միջոց է, կամ մարդը կարող է իսկապես վատառողջ լինել, ծառայության համար ոչ պիտանի։ Բացի այդ, պարզապես ծառայության վերաբերյալ զինգրքույկ ունենալը դեռևս չի նշանակում ծառայել։ Չմոռանանք, որ շատ-շատերը ծառայել են արտոնյալ պայմաններում կամ բացառապես Երևան քաղաքում տեղակայված զորամասերում. ինչպես զինվորականներն են սիրում ասել՝ «ասֆալտի ծառայողներ են»։ Թող ոչ մեկ չնեղանա, ես սեփական ծառայության վրա կբերեմ օրինակը. ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո, 22 տարի առաջ զորակոչվել և ծառայել եմ՝ որպես ՀՀ զինված ուժերի սպա, ծառայությունս անցկացրել եմ բանակային կորպուսում՝ որպես ավագ սպա-իրավաբան, մասնակցել եմ մարտական հերթապահությունների կազմակերպմանը, զորամասերի, մարտական հենակետերի հանկարծակի և պլանային ստուգումներին, իրականացրել եմ շուրջ մեկ տասնյակ հազարի զինանձնակազմ ունեցող զորամիավորման ծառայողական քննությունների գերակշիռ մասը, մեկ ու կես տարի փաստացի փոխարինել եմ ԲԿ հրամանատարի՝ ԱՀՏ աշխատանքների գծով տեղակալին, մարտական հերթափոխի ժամանակ անձնակազմի ուղեկցման կամ պարզապես ստուգման նպատակով եղել եմ ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսի կազմում ընդգրկված բոլոր զորամասերի պահպանության տեղամասերի շուրջ 200-ի հասնող անխտիր բոլոր մարտական հենակետերում՝ X գնդի «Ճայ» հենակետերի թևից մինչև Y գնդի «Ծիրանիձոր», «Սոյուղ» մարտական հենակետեր և այլն։ Սակայն ինքս ինձ զինվորական չեմ համարում, նույնիսկ իմ ծառայությունը երբեք չեմ կարող համեմատել ընդհուպ մարտական հերթապահություն իրականացնող դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարի ծառայության հետ, անմիջականորեն մարտական հենակետում հերթապահության ընդգրկված զինվորի ծառայության հետ, քանի որ, ի տարբերություն նրանց, ես երբեք զենքով հակառակորդի առջև չեմ կանգնել, մահս աչքիս առջևով չի անցել, ձմռան բքին ու ցրտին, դժվարին պայմաններում մարտական դիտակետում զգոն կանգնած չեմ եղել, նույն պայմաններում հենակետում հերթափոխով չեմ գիշերել, հակառակորդի հետ փոխհրաձգության մեջ չեմ մտել։ Ես, ընդամենը կորպուսի վարչակազմի սպայի կարգավիճակում, ստուգել եմ այդ մարդկանց ծառայության իրավական մասը, միջադեպերի պարագայում տվել եմ նրանց վարքագծի կարգապահական գնահատման վերաբերյալ կարծիք-եզրակացություն, իհարկե նաև երբեմն գիշերել եմ մարտական հենակետերում, Աստված մի արասցե՝ զինվորների զոհվելուց հետո հնարավոր ամենակարճ ժամկետում հասել եմ այնտեղ՝ հանգամանքները պարզելու նպատակով, շատ հազվադեպ այնտեղ եմ գտնվել նաև իրավիճակի սրացման ժամանակ։ Այնուամենայնիվ, դարձյալ արձանագրեմ, որ իսկական զինվորական ծառայությունը ինձ համար Արցախի ու Հայաստանի սահմաններն իրենց կյանքով անառիկ պահելուն պատրաստ՝ մարտական հենակետերում ընդգրկված զինվորների ու նրանց հրամանատարների, արցախյան պատերազմների իրական մասնակիցների ծառայությունն է։ Եվ եթե շարժվենք նշածս չափանիշով, ապա ՔՊ-ից ու նրա քարոզիչներից վստահաբար 0 թիվը դուրս կգա, էլ չեմ խոսում բանակից բացահայտորեն «թռածների» նրանց գերակշիռ թվի մասին։ Ուստի ինձ զարմացնում է, որ հայրենակործանները մտել են մի թեմայի մեջ, որտեղ իրենք «ոտաբոբիկ» են ու «մերկ»։ Կամ, եթե զինվորական ծառայությունն է գերակայում պաշտոնյայի բոլոր մյուս հատկանիշների նկատմամբ, ապա ինչո՞ւ է ձեր շեֆը պնդում, որ բանակն ունի չորրորդական նշանակություն՝ երկրի անվտանգության ապահովման հարցում կամ արցախյան առաջին պատերազմի ամենաթեժ պահին, երկու եղբայրների՝ խորհրդային բանակում ծառայած լինելու հիմքով, զինծառայությունից ազատված ձեր շեֆն ի՞նչ գործ ունի ՀՀ ղեկավարի աթոռին, որի ուժով էլ ստանձնել է ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարի պաշտոնը՝ իր բոլոր սարսափելի հետևանքներով»։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

«Նիկոլին ներկայացնում է իբրև ապրիլյան պատերազմի մասնակից, բայց նա մայիսին է մասնակցել»․ Արեգ Սավգուլյան
13303:06
«Ո՞վ է Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Մարալ Նաջարյանը, ում հետ հայտնվել էր գերության մեջ, թե՞ Լինդա Էուլջեքչյանը»․ Էդգար Ղազարյան
144Երեկ, 23:42
ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գորիսում տեղի ունեցած նռնակի պայթյունի դեպքի վերաբերյալ
111Երեկ, 23:30
Կադրեր՝ Գորիսում տեղի ունեցած պայթյունի վայրից (տեսանյութ)
149Երեկ, 23:12
Սոչիում տեղի է ունեցել «Մենք Էջմիածնի հետ ենք» կարգախոսով զանգվածային հանրահավաք
187Երեկ, 22:04
Գորիսում նռնակի պայթյունի դեպքով քրեական գործ է հարուցվել
146Երեկ, 21:30

