«Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր տրնգին». Արեգ Սավգուլյան
158
Երեքշաբթի, 27 հունվարի, 2026 թ., 02:06
Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գերագույն գլխավոր թմբկահարը. «Բոլոր պարերը պարել էինք՝ մնացել էր տրնգին»։ 1․ Գերակա խնդիրը հրապարակը լցնելն է, նախկինում ՆՓ-ն դա անում էր էմոցիոնալ բովանդազուրկ խոսքի, նյարդային ցնցումներով ուղեկցվող մնջախաղային ժեստերի և հիստերիկ շարժումների միջոցով և դա աշխատում էր։ Լյումպեն զանգվածը նրան մեծարում էր, և պողպատյա մուրճին վարդագույն ժապավեն կապում և երկիրը տանում «բարդաքի», իսկ նախկիններին գրողի ծոցն ուղարկում։ 2․ Անցավ 8 տարի և ՆՓ-ն ինքը դարձավ նախկին, իսկ իր քամուցքշված պալատականները՝ երկրի օտարված և հղփացած «տերեր»։ Լյումպեն զանգվածը հիասթափվեց, որովհետև հոգնել է գրպանում վազող մկների առատությունից, որոնք անընդհատ կրում-տանում են՝ գույքահարկի, աղբի վճարի, հարկ ու տուրքի, սննդի և դեղորայքի աճող գների միստիկ խառնաշփոթում և չդադարող խոստումների հոսանքում, որտեղ տաշեղի պես գլորվելով նաև հարկատու-հերոսը հայտնվել է սոցիալական անդունդում։ 3․ Հեղափոխական հասարակարգ կառուցելու փոխարեն Երևանում և մերձակայքում շինվեցին երկանքերեր, որոնք վերածվեցին սոցիալան բուրգի սֆինքնսերի՝ խորհրդանշելով դասային անհավասարությունը՝ խոշոր պարգևավճար խժռող չինովնիկի և կանաչի ծախողի միջև։ Հ.Գ. Նիկո՛լ, երբ ասում ես հեղափոխությանը այո՛, ուրեմն դու կողմ ես Հայրենիքի 1/3-ի կորստին, Աղքատությանը և Թշվառությանը, Զանգեզուրի միջանցքին, Վիլայեթացմանը, Դատական և Տիմ համակարգի փլուզմանը, Սահմանադրության տապալմանը, Բանակի կազմալուծմանը և ամորձահատմանը, Հասարակության պառակտմանը, Հայ առաքելական եկեղեցու քանդմանը և ազգային ինքության և ֆիզիկական ոչնչացմանը»։