«Դուք մանիպուլացնում եք»․ Ռուբեն Ռուբինյանը կիսատ թողեց ճեպազրույցը
116
Երկուշաբթի, 19 հունվարի, 2026 թ., 13:24
![]() ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, հարցերը համարելով մանիպուլյացիա, կիսատ թողեց ճեպազրույցը և հեռացավ։ Լրագրողը մինչ այդ հարցրել էր. «Պարգևավճարների մասին ԱԺ նախագահն ասում է, որ եթե չտան՝ աշխատողները պետական կառույցից կկտրվեն և կգնան մասնավորում կաշխատեն, որովհետև այնտեղ բարձր աշխատավարձ են տալիս։ Ըստ մամուլի՝ դեկտեմբերին 3 մլն պարգևավճար եք ստացել, ձեզ մասնավոր ո՞ր ընկերությունում այդքան աշխատավարձ կտան»։ Ռուբինյանը պատասխանել էր. «Հիմա աշխատավա՞րձ, թե՞ պարգևավճար: Դուք դասական մանիպուլյացիա եք անում, փորձում եք մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե ես ամսական 3 մլն աշխատավարձ եմ ստանում։ Առանց մանիպուլյացիայի հարցը տվեք»: |

Հաղթանակ կամրջի տակ դի է հայտնաբերվել
2217:42
«Վանաձորի պարեկ Ասլանյան Արմենը երկու հիմնական զբաղմունք ունի». Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
4417:24
«Ձեր հեռացումի թայմերը միացված է». Ոսկան Սարգսյան
4416:30
«Հավատում եք ամենավերջին մուրացկանի պես խաղաղություն մուրալու ձևաչափով եկող խաղաղությա՞նը». Տաթևիկ Վիրաբյան
6115:24
«Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. որևէ գործողություն չի կատարվել». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6815:00
«Հիմա սա արդեն վերանորոգվա՞ծ ասֆալտ է». Զարուհի Մուրադյան
6614:30
