Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.

«Հացադուլիս 5-րդ օրն է». Նարեկ Սամսոնյան

71
Այսօր, 14:42
«Հացադուլիս 5-րդ օրն է». Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից․ «Վերջին մի քանի օրվա ընթացքում տարբեր քահանաներ հայտարարում են Նիկոլ Կճոյանի հակաեկեղեցական տիրադավությանը սատարելու մասին, և որքան միացող տիրադավների թիվը շատ փոքր է, այնուամենայնիվ, եղկելի է հետևել սեփական անձի դեմ գնացող քահանաներին։ Այդ քահանաների շարքերում կան որոշները, որոնք ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, մինչև «ղազագիր» գրելը վերջին հայհոյանքներն են շռայլել ռեժիմի պարագլխի և տիրադավ եպիսկոպոսների հասցեին։
Մամուլում նաև տեղեկություններ էին շրջանառվում, որ վերջին օրերին 3-րդ ռեյխի գեստապոյի վերածված ԱԱԾ-ն ու ոստիկանությունը տարատեսակ այցեր են կատարում տիրադավների թեմերի քահանաներին և շանտաժի միջոցով վերջիններիս ստիպում «ղազագրեր» գրել։ Վստահ եմ, որ անգամ ամենաշարքային նիկոլականի ուղեղին է հասու, որ այս էժանագին դիմակահանդեսն արվում է բացառապես շանտաժի (սպառնալիքի) միջոցով։ Իսկ ռեժիմի ավելի բարձր էշելոնի ներկայացուցիչներն իրենց օրինակով գիտեն, թե ինչ է նշանակում այդ շանտաժը, քանի որ իրենցից յուրաքանչյուրի վրա ռեժիմի գեստապոն տրցակներով կոմպրոմատ ունի և պարբերաբար բանեցնում է նրանց դեմ։
Ընդհանրապես, ռեժիմի պարագլխի ողջ գիտակցական կյանքն անցել է հենց շանտաժով գործերն առաջ գցելով։ Երբ թերթի խմբագիր է եղել, բոլորս կարդացել ենք և գիտենք բազմաթիվ հայտնի պատմություններ, թե ինչպես է գումար վաստակել շանտաժով։ Երբ նոր էր դարձել վարչապետ, նույն ճանապարհն էր ընտրել, իսկ արդեն այսօր ռեժիմի պարագլուխը կատարելության է հասցրել շանտաժի ինստիտուտը։ Շանտաժը դարձել է ռեժիմի բնորոշիչ գծերից մեկը, համակարգային ամենաարդյունավետ և միևնույն ժամանակ ամենահանցավոր գործիքը։ Ռեժիմի գեստապոն շանտաժով դատավորներին հանցագործություն է անել տալիս, կճոյաններին՝ տիրադավություն, նախարար-պատգամավորներին ստիպում է մնալ ու հանցակից դառնալ տեղի ունեցողին և այդպես շարունակ։
Բայց, եթե դատավորների, դատախազների և պետական ապարատի այլ օղակների պարագայում ռեժիմի գեստապոյի շանտաժն արդյունավետ ձևով աշխատում է, Հայ առաքելական եկեղեցու պարագայում այն ուղղակի տապալված կարելի է համարել։ Եկեղեցին միակ կառույցն է, որ Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ դիմադրում և ուղղակի ջախջախում է շանտաժի գործիքակազմին։ Ռեժիմի շանտաժն աշխատում է միայն եկեղեցական կանոնները դավաճանածների պարագայում, իսկ այդպիսիք, որքան շուտ մաքրվեն եկեղեցուց, այդքան լավ բոլոր հավատավորներիս համար։ Հիմա մենք բոլորս վերոգրյալ փաստին ենք ականատես լինում, և ես անգամ մի տոկոս կասկած չունեմ, որ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ Եկեղեցին վերջնարդյունքում ջախջախելու է գեստապոյի գործիքակազմն ու դրա արդյունքը լինելու է կճոյանազերծ եկեղեցին իր հավերժական առաքելությամբ։
Աստված պահապան Ամենայն Հայոց Հայրապետին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։
Հ.Գ. Հացադուլիս 5-րդ օրն է և իմ նախնական պահանջն է՝ ապօրինի կալանքից անհապաղ ինձ ազատ արձակել»:

Աղբյուրը`   Նարեկ Սամսոնյան