«Սև լճի մի դիրքին հասանելիություն չունենք. կա՛մ պետք է թողնենք, կա՛մ անցնենք ադրբեջանականի կողքով». Սուրեն Պապիկյան
135
Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ., 14:36
![]() «Մարտական հերթափոխի ժամանակ Սյունիքի դիրքեր բարձրանալիս, մեր սուվերեն տարածքի վրա ինչո՞ւ են ադրբեջանցի սահմանապահները ոտքից գլուխ ստուգում մեր զինծառայողներին. ինչո՞ւ եք թույլ տալիս նման նվաստացում մեր զինծառայողների նկատմամբ»,- ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: Նա պատասխանեց. «Դա 2021 թվականի մայիսին ստեղծված իրադրության մասին է: Ձեզ հայտնի Սև լճի մի դիրքի մասին է, որին հասանելիություն, ցավոք, չունենք: Ընտրանքը հետևյալն է՝ կամ պիտի այդ դիրքը թողնենք, կամ՝ անցնենք ադրբեջանական դիրքի կողքով: Սա հստակ է, ես չեմ դրա հեղինակը՝ որպես նախարար, ես չեմ դրա միակ շահառուն...Կա իրականություն, որը հետևյալն է՝ մեր զինվորները անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, հերքում եմ՝ չեն ստուգում»: |

«Թե ինչու են Վենսն ու Թրամփը հիացած Փաշինյանով, պատասխանը Արաքսի ափին է»․ Թաթուլ Հակոբյան
212:30
Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում (տեսանյութ)
3212:24
19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է
3712:18
«Արդյո՞ք սա նշանակում է, որ «Կնքահայրը» ֆիլմը չպետք է հեռարձակվի». Արծվիկ Մինասյան
4512:12
«Նախագիծը գալիս է՝ իշխանությանը ոչ հաճո հեռուստաընկերության, ռեպորտաժի վրա սահմանափակում դնելու համար». Գեղամ Մանուկյան
4612:00
«Եթե «Եվրոնյուզ»-ը, «Վեստի»-ն լուսաբանում են ընդդիմության հավաքը, դա համարվելո՞ւ է միջամտություն»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
5711:54
