«Իրանը կարևոր է բոլորի համար»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, բայց այս անգամ կարծես թե Իսրայելը շահագրգիռ չէ ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ ռազմական գործողությամբ։ Պատճառները հավանաբար մի քանիսն են, բայց, կարծում եմ՝ առաջնայինն այն է, որ 12-օրյա պատերազմի փորձը ցույց տվեց, որ Իրանի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումը նկատելի ռազմական, տնտեսական և ներքաղաքական իմիջային հարված է հասցնում Թել-Ավիվի իշխանություններին՝ հատկապես, եթե հաշվի առնենք իսրայելական հասարակության հոգնածությունը մշտական պատերազմներից։ Իսրայելում չեն կասկածում, որ ԱՄՆ հարձակման դեպքում իրենց երկիրը ևս կթիրախավորվի Իրանի կողմից, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Ուշագրավ է, որ այս առումով էրդողանական վարչախումբը նույնպես կողմնակից չէ Իրանի վրա ԱՄՆ հարձակմանը։ Թուրքական շահը պահանջում է Իսրայելին և Սաուդյան Արաբիային զսպելու ունակ բավարար ուժով, սակայն տարածաշրջանային լայն հավակնություններ չունեցող Իրանի առկայություն, որը վերահսկում է նաև Թուրքիայի համար կենսական նշանակության քրդական խնդրի կարևոր հատված։ Պարսից ծոցի արաբական երկրները ևս չեն ցանկանում Իրանի նկատելի թուլացում, քանի որ այդ դեպքում Սաուդյան Արաբիայի ազդեցության հնարավոր աճը՝ հատկապես Եմենում սրված ԱՄԷ-Սաուդյան Արաբիա հակամարտության ֆոնին, անհանգստացնում է այս պետություններին։ Ինքը՝ Սաուդյան Արաբիան, նույնպես չափազանց թույլ Իրանի կողմնակից չէ, որովհետև այս դեպքում վտանգ կա Իսրայելի և Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության աճի։ Կարճ ասած՝ Իրանն ապահովում է համաշխարհային գերտերությունների կողմից դեռևս վերջնականապես չբաժանված աշխարհում Մերձավոր Արևելքի տարածաշրջանային բարդագույն հավասարակշռության չափազանց փխրուն մեխանիզմի ամենակարևոր բաղադրիչներից մեկը, ուստի այն կարևոր է բոլորի համար»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

Երևանում վայրէջք է կատարել Օմանից ՀՀ քաղաքացիներին տարհանող առաջին ինքնաթիռը
4411:24
«Էդ ո՞նց է լինում, որ տարիներով կուտակված խնդիրը կառավարության զանգով կարգավորվում է». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
7810:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11708:06
«Մի օր հիշեցնելու են չեղած խաղաղության ձեր սազանդարությունը». Ոսկան Սարգսյան
13603:12
«Քայլիստները նման մանիպուլյացիաներով և կեղծիքներով հերթական անգամ խաբում են մարդկանց». Գագիկ Համբարյան
13001:06
«Ամբողջ Առինջում չեն ասֆալտապատել միայն երկու փողոց». Կարեն Հեքիմյան
124Երեկ, 23:54
