«1990թ-ին տեղի է ունեցել աղմկահարույց սպանություն՝ Տավրոս Սափեյանի հոր մասնակցությամբ». Կարապետ Պողոսյան
![]() «1990 թվականին տեղի է ունեցել շատ աղմկահարույց դեպք: Բազմաթիվ թալինցիներ և աշնակցիներ անընդհատ կապ են հաստատում ինձ հետ և աշնակցի Սափեյանի՝ աժմ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի ընտանիքի վերաբերյալ պատմում նրանց քաջագործությունների մասին»,- «Եվրոմեդիա»-ի եթերում հայտնել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը և մանրամասնել. «Դեպքը Արցախյան ազատամարտի մասին է և Հայաստանի՝ անկախության գործընթացի մեջ գտնվող երկրի մասին: Թալինցիները դիմել են ինձ, որ հանրայնացնեմ այն: Արտաշատի շրջանում բնակվող Սոս անունով ազատամարտիկը 1990 թվականին, երբ չկար զենք, կանոնավոր բանակ, կային միայն հայրենասեր նվիրյալներ, ինքը այդ ժամանակ Ջավախքի հատվածից զենք է բերել սեփական Ժիգուլիով, ոստիկաններից որևէ մեկը որևէ կերպ չի խոչընդոտել, չնայած այդ ժամանակ հրաման կար, որ Հայաստանից զենք չպետք է տեղափոխվեր Արցախ: Ինքը բարեհաջող կերպով անցնում է ներկայիս Աշոցքի շրջանը, Գյումրիով: Մարալիկի գայի պետը հրաժարվում է որևէ կերպ միջամտել: Բայց Մարալիկի գայիշնիկներից «տուզիկ» մականունով Սաշա անունով գայիշնիկ է եղել, ով, իմանալով այդ մասին, առաջ է ընկել մեքենայից, եկել, հասել է մինչև Տավրոսի հորը, ում գյուղացիները նաև այդ դեպքերից հետո մականունը «թուրք Էդո» են կնքել: Էդոյի հետ որոշել են դիմավորել և ինչ-որ կերպ խափանել, թույլ չտալ, որպեսզի զենքը հասնի Արցախ: Հասնելով Աշնակ գյուղից մի քիչ վերև՝ մեքենան կանգնեցնում են: Սոսը անձամբ ճանաչել է Էդոյին: Դրա համար է կանգնել՝ իմանալով, որ ծանոթ են, հաց են կիսել միասին: Մեքենան կանգնեցնելուց հետո, ինջնում է մեքենայից: Երբ «տուզիկ» մականունով գայիշնիկը Սոսին խոսեցնում է, հետևից անձամբ ինքը՝ Էդոն՝ Տավրոսի հայրը թիկունքից կրակում է: Դրանից հետո ոստիկանությունը այնքան է վախեցած եղել, որ մինչև Վանո Սիրադեղյանի նախարար նշանակվելը, որևէ մեկը համակարգում ոստիկանական համազգեստ չի հագել՝ մի մասը վախից, մնացածն էլ ամոթից: Ազատամարտիկները այդ ժամանակ գալիս են, որ մտնեն Աշնակ՝ տրամադրված, որ ամբողջ ընտանիքին, ցեղին պետք է «կտրեն»: Բայց խնդրում են, որ գյուղ չմտնեն և արյունահեղություն չանեն: Էդոն ու Սաշան փախչում են, երկար ժամանակ փախած են լինում: Նաև այսօր ընդդիմադիր դաշտում եղած որոշ գործիչներ են նպաստում, որ Էդոն այդ ամեն ինչից դուրս գա: Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ այս գործը մինչև վերջ հասնի, որովհետև դավադիր սպանությունը, հայասպանությունը չունի վաղեմության ժամկետներ»: |

«Մտավախություն չունե՞ք, որ ձեր որոշումների համար կալանքի տակ եք լինելու»․ լրագրողը՝ Մասիս Մելքոնյանին (տեսանյութ)
013:54
Իրանում արտաքին միջամտության դեմ երթեր են (տեսանյութ)
4113:46
«Գերմանիան մշակում է ՆԱՏՕ-ի առաքելություն՝ Գրենլանդիայում ԱՄՆ-ին զսպելու համար». #Bloomberg
6913:30
«Տեսանյութում հանձնում եմ չինարենիս քննությունը». Աննա Հակոբյան (տեսանյութ)
5213:12
«Ալեն Սիմոնյանը կռիվ է տալիս՝ ապացուցելու, որ «***նոդերասան» արտահայտությունը վիրավորանք է». Նաիրի Հոխիկյան
5413:06
«Ինչո՞ւ չեք աշխատում Հայ դատի ներկայացուցիչների հետ». հարց՝ Զարեհ Սինանյանին
5812:24
