«Զարեհ Սինանյանի հայտարարությունները քաղաքական հաշվարկի արդյունք են». Գասպար Կարապետյան
![]() «Ապառաժ»-ի հաղորդմամբ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավարը կտրուկ է արձագանքել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ ՀՅԴ-ին հասցեագրված հայտարարություններին՝ դրանք որակելով անհիմն և իրականությանը չհամապատասխանող։ Նրա խոսքով՝ պետությունը չի սահմանափակվում որևէ պաշտոնյայի կամ կառավարության կազմով։ «Պետությունը գաղափար է և կառույց։ Պետությունը չի նշանակում նախարար, վարչապետ կամ պատգամավոր։ Պետությունը քանդվում է այն ժամանակ, երբ գաղափարն է խաթարվում, և հենց այդ քաղաքականությունն է Արցախը կորցնելուն հանգեցրել»,- նշել է նա։ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար գնահատմամբ՝ Սինանյանի հայտարարությունները քաղաքական հաշվարկի արդյունք են, և նա պետք է նախ անդրադառնա սեփական անցյալին։ «Սինանյանը շատ լավ գիտի Դաշնակցության դերը։ Նա տարիներ առաջ ինքն է համագործակցել ՀՅԴ-ի հետ, եղել է Հայ դատի հանձնախմբի անդամ, ընտրվել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ՝ հենց այդ շրջանակների աջակցությամբ»,-ընդգծել է Կարապետյանը։ Խոսելով պետության հետ համագործակցության մասին հնչեցված պնդումներից՝ դաշնակցական գործիչը նշել է, որ դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ «Մենք չենք համագործակցում սուտ, կեղծ ներկայացումների և մանիպուլյացիաների համար։ Բայց երբ խոսքը վերաբերում է պետական շահին՝ Հայաստանի ապագային, Հայ դատի գրասենյակները մշտապես համագործակցել և շարունակում են համագործակցել»,- ասել է նա։ Գասպար Կարապետյանի խոսքով՝ եվրոպական կառույցները լավ տեղեկացված են Հայ դատի գրասենյակների գործունեության մասին, իսկ համագործակցության մակարդակը հայտնի է թե՛ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, թե՛ դեսպաններին։ «Եթե Սինանյանը հարց ունի՝ թող դիմի արտաքին գործերի նախարարին կամ դեսպաններին և պարզի՝ որքանով ենք մենք համագործակցում Հայաստանի պետական շահերի շրջանակում»,- նշել է նա։ |

«Ալիևը Թրամփից բացի աշխարհում միակ առաջնորդն է, ով իսկապես լավ հարաբերություններ ունի և՛ թուրքերի, և՛ իսրայելցիների հետ»․ Վենս
4212:49
«Մարդիկ հասկանում են, որ Սոլովյովի ասածը ձեզ 100% դուր ա եկել». Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին
1412:48
«Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է գրառումը»․ Փելոսի
7311:33
«Իրանն աշխատում է գործարքի առաջարկի վրա, բայց լիովին չի վստահում ԱՄՆ-ին»․ Արաղչի
11111:20
«ՆԱՏՕ-ական բանակում կոշիկները գունային տարբեր երանգներ են ունենում». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
6711:00
«4-5 սպա է կանգնած, ամեն մեկի հագին տարբեր բատինկա». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6810:42
