Հունական մամուլը՝ Թուրքիայի ռազմական կարողությունների աճի մասին
![]() Հունական մամուլն անդրադարձել է «F-35» կործանիչների ծրագրում Թուրքիայի՝ վերստին ընդգրկվելու հնարավորությանը։ «Metrosport» կայքը գրել է, որ Անկարայի վերադարձը «F-35» կործանիչների գործընթացին այլևս չի դիտարկվում՝ որպես «հեռավոր սցենար»։ Մասնավորապես նշվել է, որ եթե Անկարան վերադառնա այդ գործընթացին, ապա կարճաժամկետ հեռանկարում դա կնշանակի ոչ միայն օդային հզորության աճ, այլ նաև կստեղծի ռազմավարական տեղաշարժ, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է վերափոխել տարածաշրջանային ուժային ճարտարապետությունը Անկարայի օգտին։ Ըստ կայքի հրապարկման՝ դա հաշվի առնելով՝ Աթենքը պիտի արագացնի նախապատրաստական աշխատանքներն ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ոլորտներում։ Հիշեցնենք, որ վերջերս «Bloomberg»-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել F-35 կործանիչների ծրագրում ընդգրկել Թուրքիային՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի թուրք-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անվտանգության ամրապնդմանը,- գրում է «Էրմենիհաբեր»-ը: |

«Թե ինչու են Վենսն ու Թրամփը հիացած Փաշինյանով, պատասխանը Արաքսի ափին է»․ Թաթուլ Հակոբյան
212:30
Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում (տեսանյութ)
3212:24
19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է
3712:18
«Արդյո՞ք սա նշանակում է, որ «Կնքահայրը» ֆիլմը չպետք է հեռարձակվի». Արծվիկ Մինասյան
4512:12
«Նախագիծը գալիս է՝ իշխանությանը ոչ հաճո հեռուստաընկերության, ռեպորտաժի վրա սահմանափակում դնելու համար». Գեղամ Մանուկյան
4612:00
«Եթե «Եվրոնյուզ»-ը, «Վեստի»-ն լուսաբանում են ընդդիմության հավաքը, դա համարվելո՞ւ է միջամտություն»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
5711:54
