Երևան`   -10 °C
Այսօր`   Կիրակի, 11 հունվարի, 2026 թ.

«Տղե՛րք, մենք միասին հաց ենք կերել․ մի՛ դավաճանեք»․ Տեր Հովել քահանա Օհանյան

107
Երեկ, 11:18
«Տղե՛րք, մենք միասին հաց ենք կերել․ մի՛ դավաճանեք»․ Տեր Հովել քահանա Օհանյան

Տեր Հովել քահանա Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միտքս ընկավ մեր սիրելի դասախոս պարոն Բեդիրյանի հայտնի խոսքը. «Ձեր խոսքից կանացի հետաքրքրության հոտ է գալիս»:
Տղե՛րք, Ձեր արածից ո՛չ թե կանացի, այլ լաչառ ու բամբասկոտ կնկա հետաքրքրության հոտ է գալիս:
Տղե՛րք, մենք միասին հաց ենք կերել, Մայր Աթոռի հացն ենք կերել, իսկ հացը՝ Սրբություն է.... մի՛ դավաճանեք:
Մնա՛նք մեր կոչման և առաքելության մեջ հավատարիմ ու աներեր: Մեր սերն ու հավատարմությունը Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Հայրիկի հանդեպ արտահայտենք առավել նվիրված, գործուն և արդյունաշատ ծառայությամբ:
Թշնամու օրակարգը մեզ ֆեյսբուքում պահելն է, որպեսզի իրական կյանքում շարունակեն իրենց ավերը: Մեր գործը ֆեյսբուքից դուրս է....
«Երկար կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր:
Տե՛ր, անսասան պահիր Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։