Երևան`   -6 °C
Այսօր`   Կիրակի, 11 հունվարի, 2026 թ.

«Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»․ Տեր Երվանդ քահանա Երանյան, Տեր Սարգիս քահանա Սարդարյան

93
Երեկ, 11:06
«Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»․ Տեր Երվանդ քահանա Երանյան, Տեր Սարգիս քահանա Սարդարյան

Տեր Սարգիս քահանա Սարդարյանի գրառումը․ «Հիմա և միշտ, իմ կոչումին վայել, անշեղորեն իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»։

Գրառում է կատարել նաև Տեր Երվանդ քահանա Երանյանը․ «Իմ որդիական անկաշառ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա ուխտապահ գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին ու բոլոր նրանց, ովքեր այս ստի ու կեղծիքի մատռվակներն են»։