Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

«Հազարավոր արցախցիներ, ՀՀ-ում անտուն լինելով, գաղթել են ՌԴ և այլ երկրներ»․ Ոսկան Սարգսյան

213
Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ., 18:00
«Հազարավոր արցախցիներ, ՀՀ-ում անտուն լինելով, գաղթել են ՌԴ և այլ երկրներ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խայտառակություն, երկուսուկես տարում բնակարան է ստացել արցախցի 1755 ընտանիք․
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ բնակարանով ապահովման ծրագրով արցախցի 1755 ընտանիք բնակարան է ստացել, ավելի քան 4 հազար ընտանիք ստացել է բնակարանի վկայական։ Սրանք շատ փոքր թվեր են։ Նիկոլ Փաշինյանի իշխանության մեղքով Արցախը բռնազավթվեց, 2023 թվականի սեպտեմբերին հայաթափվեց։ Մինչ բարձրաստիճան իշխանավորները իրենց համար Երևանում բազում տներ են ձեռք բերել, հայրենիքից, տնից-տեղից զրկված հազարավոր արցախցիներ Հայաստանում անտուն լինելով՝ գաղթել են Ռուսաստան և այլ երկրներ։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան