«Պետք է ոչ թե կոչեր հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այլ սպասել, թե նա ինչ կոչեր կանի»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Թերևս կարևոր է խոսել ևս մի բանի մասին: Ընկերներ, որոնք արտահայտվում են Հայ Առաքելական եկեղեցու կարգի և ինստիտուցիոնալ անսասանության պահպանության մասին, դատապարտում են դրա դեմ քաղաքական-կուսակցական գրոհը, որ պետական ինստիտուտների գործադրմամբ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ եք կարծում՝ չարժե՞ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված զանազան կոչերի հարցում լինել քիչ ավելի զուսպ և համեստ: Երբ կոչ եք անում Ամենայն Հայոց Կաթողիկոսին կայացնել այս կամ այն որոշումը, որևէ հոգևորականի կարգալույծ անելու կամ որևէ մեկին բանադրելու վերաբերյալ, չեք կարծո՞ւմ, որ դա, մեղմ ասած, մի փոքր անհամեստ է առաջին հերթին հենց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ: Նկատի ունեմ՝ այդպիսի կոչեր անելը՝ «կոչ եմ անում Վեհափառին կարգալույծ անել իքսին կամ իգրեկին»: Չեք կարծո՞ւմ, որ թերևս նա է այն մարդը, հոգևորականը, գործիչը, որ ամենից լավ է պատկերացնում թե եկեղեցու կառուցվածքը, ինստիտուցիոնալ հիշողության նրբերանգները, ներեկեղեցական հսկայածավալ ցանցային հարաբերությունների ճարտարապետությունը՝ դետալներով, նաև եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա շերտավոր նրբությունները: Կանգնա՞ծ եք եկեղեցու պաշտպանության ու պահպանության դիրքերում, կեցցեք: Այդ դիրքում թերևս ոչ թե դուք պետք է այս կամ այն անելիքի վերաբերյալ կոչեր հղեք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այլ սպասեք, թե նա, ըստ անհրաժեշտության, ինչ կոչեր կանի եկեղեցու պաշտպանության համար, կամ չի անի: Ընկերներ, ամենայն հարգանքով, բայց, երբ օրինակ ինքներդ խոսում եք եկեղեցու և եկեղեցապետի ինստիտուցիոնալ վեհությունից, չեք կարծո՞ւմ, որ հենց այդ վեհության համեմատությամբ առաջանում է հարց՝ «դուք ո՞վ եք», «մենք ո՞վ ենք», որ անենք այդպիսի կոչերը Նորին Սրբությանը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սամվել Կարապետյանի՝ հոր գերեզմանին այցելելու միջնորդությունը մերժվել է»․ Արամ Վարդևանյան
1514:06
«113 հազար դոլար աշխատավարձ խի՞ ես ստացել. որ մեզ վիրավորե՞ս»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
5813:42
Մահացել է Ռոնալդ Ռեյգանի որդին
8513:31
Հայտնի է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստի օրը
6212:48
«Լիահույս ենք, որ արդարադատությունը պետք է հաղթի»․ Գայանե Պապոյան
4912:30
«Աշխատանքային պայմանագրերն այսուհետ կնքվելու են միայն էլեկտրոնային տարբերակով»․ Ժորա Սարգսյան (տեսանյութ)
6312:12
