Երևան`   -9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ.

«Արցախ հանձնողները հիմա էլ ցանկանում են ստանալ իրենց հպատակ հայոց եկեղեցի»․ Տաթևիկ Վիրաբյան

92
Երեկ, 13:18
«Արցախ հանձնողները հիմա էլ ցանկանում են ստանալ իրենց հպատակ հայոց եկեղեցի»․ Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ Եվ ինչ պետք է անեն Նիկոլն ու ՔՊ-ն՝ այո, փորձեն հարամեն այդ տոնն իրենց աննպատակ քայլերթերով, որոնք ուղղված են կաթողիկոսի և Մայր Աթոռի դեմ։
Նիկոլն ու մի քանի տիրադավներ ինչ-որ թուղթ են ստորագրել, որի համաձայն պետք է հասնեն Վեհափառի փոփոխությանը։ Դա իհարկե տեղի չի ունենալու, սակայն Նիկոլը պետք է ինչ-որ բանով իր թիմակիցներին զբաղեցնի՝ կամ ծնունդներ, կամ քեֆեր, կամ ձնագնդիկ պետք է խաղան՝ ՔՊ-ից լուրջ բան ոչ ոք արդեն վաղուց չի սպասում։
Արցախ հանձնողները հիմա էլ ցանկանում են ստանալ իրենց հպատակ հայոց եկեղեցի, ինչը երբեք տեղի չի ունենալու։ Հայ ժողովուրդը կանգնած է Սուրբ Էջմիածնի կողքին, իսկ ՔՊ-ին աջակցում են Ալիևն ու Էրդողանը՝ հետևություններ թող անեն ՀՀ քաղաքացիները և չքվեարկեն այդ խմբակի օգտին»։

Աղբյուրը`   Տաթևիկ Վիրաբյան