Երևան`   -10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ.

«Կարծում եմ՝ Կուբան անպայման կլինի հաջորդ թիրախների կազմում»․ Արա Պողոսյան

96
Երեկ, 14:54
«Կարծում եմ՝ Կուբան անպայման կլինի հաջորդ թիրախների կազմում»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կուբայի կառավարությունը հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ այն 32 կուբացիների, ովքեր զոհվել են ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին առևանգելու գործողության ընթացքում:
​Փաստորեն, Մադուրոյի ամբողջ թիկնազորը բաղկացած էր կուբացիներից, և ինչպես հայտնում էին, ըստ ամենայնի, նրան պաշտպանողների զգալի մասը զոհվել է:
​Արդեն պարզ է կարծում եմ, որ Կուբան անպայման կլինի հաջորդ թիրախների կազմում: Եվ Վենեսուելայի ընտրությունը պատահական չէր, ու խոսքը միայն նավթի մասին չէ...»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան