Երևան`   -5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ.

«Տարին փոխվեց, ծակ-գիտունիկները չփոխվեցին»․ Մարգարիտ Եսայան

164
Երեկ, 14:42
«Տարին փոխվեց, ծակ-գիտունիկները չփոխվեցին»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լավ, բա վերջը ի՞նչ ա լինելու/Վենեսուելայի/․
Բարի օր, տոնական սեղաններից, բդերից, հնդուհավերից, չարազ-մարազներից, քաշած և «պետական» օղիներից, սալյուտներից և ձյուն մաքրելուց չհոգնած մարդիկ։ Ասում եմ՝ չհոգնած, որովհետև պարզ տեսնում եմ, բոլ-բոլ ուտել-խմելուց հետո ոմանք, այո՝ ոչ բոլորը ու հենց՝ ոմանք, որ ամեն ինչի գիտակ են, նաև էս նոփ-նոր տարվա առաջին իսկ օրերից անցան իրենց «գործին»։ Հիմա էլ էդ «ոմանք» մադուրոագետ ու վենեսուելագետ են դարձել, «խորը գիտակ» ԱՄՆ-Չինաստան-Ռուսաստան թնջուկի։
Տո, լավ է, լո՞ւրջ, բա՞ն եք հասկանում։ Այնպիսի «լրջմիտ» տեքստերով եք «վերլուծություններ» անում, կարծես ամբողջ կյանք Մադուրոյի ու Թրամփի հետ ձիավարժությամբ եք զբաղվել ու ամեն ինչ գիտեք։
Այ մարդ, հերիք չի՞, ինչ եք կրկին ձեզ «մեյդան» գցել, այնպես եք իբր վերլուծում դեպքերը, որոնց մասին, կարծես ավելի լուրջ և գիտակ փորձագետները և վերլուծաբանները առայժմ խիստ զգուշավոր են խոսում։
Տարին փոխվեց, ծակ-գիտունիկները՝ չփոխվեցին։
Տո, որ էդքան գիտուն եք, ամեն ինչ գիտեք, մեր երկրում ինչո՞ւ է էսքան բարձիթողի և վատ։ Եթե ամեն ինչ գիտեք, մեր երկրի մասին ի՞նչ կասեք, թե՝ դա ձեր պատվից ցածր է, դուք զուտ «գեոպոլիտիկ» եք, տեղականի հետ գործ չունե՞ք։
Էսքան «գիտուն» ոնց են հավաքվել էս փորքիկ Հայաստանում, ոնց էլ տեղավորվել եք, նե՞ղվածք չի․․․
հ․գ, Չեմ թաքցնի, ինքս ինձ խոստացել էի, որ 2026-ին ձայն չեմ հանելու, չդիմացա»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան