Երևան`   -6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ.

«Միամիտ են այն մարդիկ, ովքեր Մադուրոյին տեսնելով՝ կարծում են, թե Փաշինյանը վախից կդադարի հակահայ լինել»․ Բորիս Մուրազի

125
Երեկ, 13:24
«Միամիտ են այն մարդիկ, ովքեր Մադուրոյին տեսնելով՝ կարծում են, թե Փաշինյանը վախից կդադարի հակահայ լինել»․ Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռոմանտիկ միամիտներ են այն մարդիկ, ովքեր Մադուրոյի առևանգումը տեսնելով՝ կարծում են, թե Փաշինյանը վախից կդադարի հակահայ ու հակաժողովրդավարական լինելուց։
Սիրելիներս, Մադուրոյին չեն առևանգել «ժողովրդավար չլինելու» համար։ Նրան առևանգել են, որովհետև հրաժարվել էր գլոբալ Արևմուտքի կամակատար խամաճիկի դերից։ Քադաֆֆիին էլ չեն սպանել դիկտատոր լինելու համար․ սպանել են այն պահին, երբ նա որոշեց, որ շատ փող ունենալը իրեն թույլ է տալիս չլինել խամաճիկ։
Հայաստանում այս ամբողջ ընթացքում տեղի ունեցածը ոչ թե շղթայական սխալների, այլ գլոբալ Արևմուտքի հստակ ծրագրի արդյունք է։ Եվ Մադուրոյի առևանգումը Նիկոլի համար պետք է վախի ազդակ կամ ուղիղ հրահանգ լինի՝ լինել ավելի հակահայ, ավելի հակաժողովրդավարական, ավելի խամաճիկ։
Եթե Նիկոլը թեկուզ մեկ վայրկյան մտածի, որ կարող է հապաղել կամ շեղվել տրված ուղուց, մի օր «ինչ-որ պատճառով» իրեն ու Աննային էլ կգողшնան шմերիկացիները։ Իսկ մեր հասարակության մի զգալի հատված այստեղ ծափ կտա, կուրախանա և ինքնագոհ կմտածի, թե արդшրությունը վերջապես վերականգնվեց»։

Աղբյուրը`   Բորիս Մուրազի