Երևան`   -15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ.

«Ավելի լավ է Մադուրոյի նմանները ձերբակալվեն». Դանիել Իոաննիսյան

166
Շաբաթ, 03 հունվարի, 2026 թ., 23:36
«Ավելի լավ է Մադուրոյի նմանները ձերբակալվեն». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մադուրոյի ձերբակալումը, իհարկե, ավելի վատ է, քան միջազգային ու ներպետական իրավունքի գերակայությունը։
Բայց ավելի լավ է Մադուրոյի նմանները ձերբակալվեն, քան զավթեն իշխանությունը, տանջեն սեփական ու հարևան ժողովուրդներին, բռնաբարեն միջազգային ու ներպետական իրավունքը։
Եվ այո, իրանա-իսրայելական 12-օրյա պատերազմից հետո Վենեսուելան ևս մեկ ապացույց էր, որ բռնապետական երկրների ուժեղությունը քարոզչական միֆ է։ Կայացած ու տևական ժողովրդավարությունից ավելի արդյունավետ ռեժիմ գոյություն չունի»։