Երևան`   -15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ.

«Բոլոր այն ոլորտները, որոնք գտնվում են պետության ուղիղ կառավարման ներքո, նույն վիճակում են, ինչ ՀԷՑ-ը». Վարազդատ Հարությունյան

168
Երեկ, 01:12
«Բոլոր այն ոլորտները, որոնք գտնվում են պետության ուղիղ կառավարման ներքո, նույն վիճակում են, ինչ ՀԷՑ-ը». Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իմ ծնվելու տարիներից այս կողմ էներգետիկ խնդիրներ չունեցած երկրիս բարձրաստիճան պաշտոնյան կոչ է անում անջատել ավելորդ լույսերը, որ ենթակառուցվածքները չծանրաբեռնվեն ու շարքից դուրս չգան:
Երկրի կյանքի կազմակերպման բոլոր այն ոլորտները, որոնք գտնվում են պետության (այս իշխանության) ուղիղ կառավարման ներքո ճիշտ նույն վիճակում են, ինչ ՀԷՑ-ը:
-ճիշտ այսպիսի տեսք ունի արտաքին քաղաքականությունը,
-այսպիսին է եղել նաև պատերազմի կառավարումը,
-հանցավորության դեմ էլ են այդպես պայքարում՝ հավաքելով մարդկանց օրինական զենքերը, իսկ անօրինականները թողնելով փողոցներում իրար վրա կրակողների ձեռքը,
-մարդու իրավունքները նույն՝ «տրաքած» վիճակում են,
-այսպես են կառավարվում պետական ֆինանսները,
-ֆինանսների նախարարն այսպես է լրացնում իր հայտարարագիրը,
-առողջապահական ռեֆորմներն այսպիսի արդյունքներ են գրանցելու,
-հարկման ռեժիմն այս նույն մակերեսայնությամբ է որոշվել փաստաբանների, հաշվապահների, խորհրդատուների համար,
-զարգացող, սակայն ճգնաժամային օրեր ապրող հանրային սննդի ոլորտի հարկային դրույքաչափերն այսպես բարձրացան,
-իրավապահ և դատական համակարգն այս նույն «սղլիկ» ձեռքերում է,
-նույնիսկ ձեր կազմակերպած «մասնավոր պատարագներն» են այսպես անցնում,
-օրենսդիրն այս նույն «նախանձախնդրությամբ» է վերաբերվում գործադիրի բերած բոլոր օրենսդրական նախաձեռնություններին ու ընդունում դրանք առանց խորանալու,
-պետական և համայնքային գնումները, կրթական ռեֆորմները, ֆինանսաբանկային կյանքը և այլն, և այլն...
Հ.Գ. Բանտերն էլ են նույն կերպ գերծանրաբեռնված, ուստի պահանջում եմ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և կոչ եմ անում համաներում հայտարարել որոշակի խումբ հանցագործությունների համար»: